• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Պրահայի հայկական խաչքարի մոտ կայացավ ծաղկեպսակների զետեղման և ոգեկոչման արարողություն

24 ապրիլի, 2026
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Պրահայի հայկական խաչքարի մոտ կայացավ ծաղկեպսակների զետեղման և ոգեկոչման արարողություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի:
Արարողությանը ներկա գտնվեցին Արգենտինայի, Բելգիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Հունաստանի, Նիդերլանդների դեսպանները, Ֆրանսիայի, Սերբիայի, Ավստրիայի, Վատիկանի փոխդեսպանները, Չեխիայի հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև չեխահայ համայնքի բազմաթիվ անդամներ։
Նույն օրը Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակման արարողություն: Միջոցառմանը օրվա խորհրդին նվիրված ուղերձով ներկաներին դիմեց ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը՝ ընդգծելով, որ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուն զուգահեռ Հայաստանի Հանրապետությունն այսօր իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով:
Արարողությանը հաջորդեց Պրահայի Մաշտոցյան հայկական շաբաթօրյա դպրոցի աշակերտների միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: