• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա
  • Հյուպատոսական ընդունելության հերթագրում

Չեխիա

Չեխիայի հայ համայնք

Ի տարբերություն այլ եվրոպական համայնքների մեծամասնության Չեխիայի հայ համայնքը հիմնականում սկսել է ձեւավորվել վերջին երկու տասնամյակներում:

Համաձայն Չեխիայի ՆԳՆ պաշտոնական տվյալների, 2016թ. մարտի 31-ի դրությամբ Չեխիայի Հանրապետությունում օրինական կերպով բնակվել է 1715 ՀՀ քաղաքացի, որից 423-ը՝ ժամանակավոր թույլտվությամբ, 1292-ը՝ մշտական: Այս վիճակագրությունը չի արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական թվաքանակը, քանի որ 2014թ. սկզբից Չեխիայում գործում է երկքաղաքացիությունը եւ ՀՀ քաղաքացիների մի մասը դարձել է երկքաղաքացի, որոնց տվյալները պաշտոնական վիճակագրության մեջ գրանցվում են որպես ՉՀ քաղաքացիներ: Չեխիայում բնակվում են նաեւ Չեխիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի հայազգի բազմաթիվ քաղաքացիներ, նաեւ՝ ՄԹ, Իսրայելի, Ավստրալիայի եւ ԱՄՆ քաղաքացիներ: Թեպետ ճշգրիտ տվյալներ չկան, համադրելով տարբեր գնահատականներ, կարելի է ենթադրել, որ հայերի ընդհանուր թիվը հասնում է 5000-6000 հոգու:

Չեխիայում են գործում հետեւյալ հայկական կազմակերպությունները.

• Հայ առաքելական եկեղեցին (հոգեւոր հովիվ՝ Բարսեղ վարդապետ Փիլավչյան) ՀՀ դեսպանության օժանդակությամբ պաշտոնական գրանցում է ստացել Չեխիայի մշակույթի նախարարությունում 2013թ. մարտի 27-ին: 2013թ. օգոստոսի 3-ին ծխական համայնքի հիմնադիր ընդհանուր ժողովում ընտրվեց ծխական համայնքի ղեկավար մարմինը՝ ծխական խորհուրդը, որը բաղկացած է 7 անձից: Ծխական խորհրդի ատենապետն է վաստակավոր նկարիչ, «Արմենիա քլաբ» կազմակերպության հիմնադիր ղեկավար Տիգրան Աբրահամյանը։ 

Եկեղեցական արարողությունները Պրահայում մինչեւ հոկտեմբեր կատարվել են Ս.Եղյայի կաթոլիկ եկեղեցում, իսկ հոկտեմբերի 2015թ. 11-ից՝ Պրահայի կենտրոնում գտնվող «Սուրբ Հոգի» եկեղեցում, որը Չեխիայի կաթոլիկ Առաջնորդ կարդինալ Դուկան հանձնեց անժամկետ օգտագործման նպատակով Հայ Առաքելական եկեղեցուն։ Բռնոյում արարողություններն անց են կացվում բողոքական եկեղեցում:

• Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները համակարգող Չեխիայի հայ համայնքի «Ապրիլ-24 կոմիտե», որը համանախագահում են համայնքի հոգեւոր հովիվը եւ ՀՀ դեսպանը։

• Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոց: Հիմնադիր տնօրեն՝ Արմեն Քոլոյան: Դպրոցը հաջողությամբ գործում է 1996թ.-ից Պրահայի Կարլի համալսարանի մասնաշենքերից մեկում:

• «ՕՐԵՐ» եվրոպական անկախ ամսագիրը լույս է տեսնում Պրահայում 1999 թվականի սեպտեմբերից: Հրատարակիչը ոչ-կառավարական Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոնն է՝ Հակոբ Ասատրյանի խմբագրությամբ: Երկամսյա պարբերականը հայաստանյան իրադարձություններից զատ, լուսաբանում է ոչ միայն Չեխիայում բնակվող հայերի գործունեությունը, այլեւ անդրադառնում է եվրոպական 30-ից ավելի հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական ու համայնքային կյանքին: 12.12.2012 թ-ից գործում է ՕՐԵՐ լրատվական կայքէջն Աննա Կարապետյանի խմբագրությամբ:

• «Արմենիա ակումբ» ՀԿ (ք. Պրահա) – նախագահ՝ Չեխիայի նկարիչների միության անդամ Տիգրան Աբրահամյան: Գործունեության հիմնական ոլորտը՝ նկարչական ցուցահանդեսների կազմակերպում: 2006թ. Չեխիայի առաջին նախագահ Հավելի հովանավորությամբ Չեխիայի խորհրդարանի Սենատում կազմակերպել է Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով:

• Չեխ-հայկական մշակութային միություն – նախագահ՝ նկարիչ Գագիկ Տոնյան։
• «Ուրարտու» հայ-չեխական միություն (ք. Յիհլավա) - նախագահ` Ալեքսանդր Սարգսյան: Ակտիվ մշակութային գործունեություն է ծավալել Չեխիայի բարձրադիր Վիսոչինա երկրամասում, որի մայրաքաղաք Յիհլավայում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցվել է Չեխիայում առաջին խաչքարը:

• «PHOTOART» պարբերական - գլխավոր խմբագիր՝ Գարիկ Ավանեսյան, ով համարվում է Եվրոպայի լավագույն լուսանկարիչներից մեկը:

• «Դեպի Արարատ» հայրենասիրական կազմակերպություն, ղեկավար՝ գործարար Դավիթ Վանյան։

• «ԱրմՊրահա» երիտասարդական/ուսանողական համայնք։

Չեխիայի հայերը հիմնականում զբաղված են շինարարության, հասարակական սննդի եւ սննդարդյունաբերության, առեւտրի եւ սպասարկման ոլորտներում: Կան նաեւ բազմաթիվ նկարիչներ, արվեստագետներ, երաժիշտներ, բժիշկներ, իրավաբաններ, ոսկերիչներ, մարզիկներ, ուսանողներ, ձեռնարկատերեր:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: