• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Չեխիա

Չեխիայի հայ համայնք

Հայկական համայնքը Չեխիայում սկսել է ձևավորվել 1980-ական թվականների սկզբից, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո համայնքը զգալիորեն համալրվել է։ Չնայած բնակչության ճշգրիտ տվյալների բացակայությանը, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ երկրում ապրում է շուրջ 5,000–8,000 հայ։ Համաձայն Չեխիայի Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված 2024թ. չորրորդ եռամսյակի միգրացիոն հաշվետվության, 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Չեխիայում օրինական կացության թույլտվություններով պաշտոնապես գրանցված էին 2,635 ՀՀ քաղաքացիներ, ներառյալ ժամանակավոր և մշտական բնակության իրավունք ունեցող անձինք:

Եկեղեցին

Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու հոգևոր հովվությունը պաշտոնապես գրանցվել է Չեխիայի մշակույթի նախարարությունում 2013թ. մարտի 27-ին։ Եկեղեցական արարողությունները կատարվում են Պրահայի կենտրոնում գտնվող «Սուրբ Հոգի» եկեղեցում։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Եկեղեցուց ոչ հեռու տեղադրված է հայկական խաչքար, իսկ ևս երկու խաչքար տեղադրված են Յիհլավա և Կրալուպի նադ Վլտավոու քաղաքներում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Համայնքի հասարակական և մշակութային գործունեությունը

Չնայած Չեխիայում ավանդական հայկական համայնքային կառույցների բացակայությանը, տարիների ընթացքում ձևավորվել են մի շարք կազմակերպություններ.

  • «ՕՐԵՐ» Եվրոպական ամսագիր – Հրատարակվում է Պրահայում 1999թ. սեպտեմբերից: Գլխավոր խմբագիր՝ Հակոբ Ասատրյան։ Ամսագիրն անդրադառնում է ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական հայության հասարակական, մշակութային, քաղաքական և մարզական կյանքին։ 2012թ. դեկտեմբերից գործում է նաև ORER.eu կայքը՝ գլխավոր խմբագիր Աննա Կարապետյան։
  • Հայկական շաբաթօրյա դպրոց – Գործում է Պրահայում 1997թ. (գործունեությունը սկսվել է 1996-ին): Դպրոցի տնօրենն է Գոհար Մելիքյանը։ Դասերը անցկացվում են Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մասնաշենքում։
  • «Ուրարտու» հայ-չեխական միություն – Գործում է Յիհլավա քաղաքում։ Նախագահ՝ Ալեքսանդր Սարգսյան։ Միությունը ակտիվ գործունեություն է ծավալում Վիսոչինա երկրամասում։ Յիհլավայում է տեղադրվել Չեխիայում առաջին հայկական խաչքարը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
  • «Նաիրի» հայկական ասոցիացիա – գործում է Բռնո քաղաքում: Նախագահ՝ Հակոբ Խոջայան։ Ասոցիացիայի նպատակն է` ամրապնդել համայնքային կապերը և խթանել հայապահպան աշխատանքները։
  • Չեխիայի Հայ Երիտասարդական Միություն – Գործում է Պրահայում: Գործադիր կոմիտեի ղեկավար՝ Մարիամ Ալոյան։ Միությունը կազմակերպում է երիտասարդական հավաքներ, մշակութային միջոցառումներ, ֆիլմերի դիտումներ, թատերական ներկայացումներ։
  • «ČARM» (ՉԱՐՄ) ընկերություն – Գործում է Պրահայում 2023թ. մարտից: Հիմնադիր տնօրեն՝ Բելլա Կնյազչյան: Կազմակերպության նպատակն է` կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Չեխիայի միջև, ներկայացնելով հայկական մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը եվրոպական հանրությանը։
  • «Pinocchio and Kids» մանկապարտեզ – Գործում է Պրահայի կենտրոնում: Տնօրեն՝ Գոհար Ահարոնյան: Մանկապարտեզը կենտրոնացված է հայ մանուկների մշակութային դաստիարակության վրա։
  • «Դինա դանս» պարային համույթ – Ղեկավար՝ Դիանա Հակոբյան։ Խումբը նպաստում է հայկական ազգային պարերի տարածմանը Չեխիայում՝ կազմակերպելով ներկայացումներ ու պարային դասընթացներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: