• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա
  • Հյուպատոսական ընդունելության հերթագրում

Դեսպան

Ն.Գ. պարոն Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Աշոտ Հովակիմյանը ծնվել է 1961թ. նոյեմբերի 16-ին Երևանում:

1978թ. ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը:

1983թ. ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:

1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան /Մոսկվա/ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

1988-1992թթ. -  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող:

1992թ. ապրիլ – 1993թ. օգոստոս - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար:

1993թ. օգոստոս - 1996թ. փետրվար – Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև` դեսպանության առաջին քարտուղար:

1996թ. փետրվար - 1998թ. հուլիս - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն:

1998թ. հուլիս – նոյեմբեր – ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:

1998թ. ապրիլից – համատեղության կարգով, իսկ նոյեմբերից` մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:

1999թ. հոկտեմբեր 21 - 2006թ. հունվար – Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2000թ. հունիս 13 - 2006թ. մարտ – համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:

2000թ. հուլիս 5 - 2006թ. մարտ – համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:

2000թ. հոկտեմբեր 5 - 2006թ. մարտ – համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:

2006թ. փետրվար 9 - 2011թ. հոկտեմբեր – Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2006թ. հոկտեմբեր 13 – 2011թ. հոկտեմբեր – համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:

2006թ. նոյեմբերի 7 – 2011թ. hունիս -  համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:

2006թ. դեկտեմբերի 11 – 2011թ. հոկտեմբեր – համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:

2008թ. հուլիսի 4 – 2011թ. սեպտեմբեր - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

2008թ. օգոստոս – 2011թ. սեպտեմբեր – Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

2011թ. հոկտեմբեր – 2018թ. դեկտեմբեր – ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

2019թ. փետրվարի 21-ից – Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

2019թ. սեպտեմբերի 4-ից – Սերբիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Պրահա/:

2019թ. հոկտեմբերի 16-ից – Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Պրահա/:

2019թ. նոյեմբերի 1-ից – Մոնտենեգրոյում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Պրահա/:

2019թ. նոյեմբերի 29-ից – Խորվաթիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Պրահա/:

2022թ. հոկտեմբերի 21-ից – Բոսնիայում և Հերցեգովինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Պրահա/:

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Պարգևատրված է Լեհաստանի Պատվո շքանշանի Կոմանդորական խաչով /2005/ և Էստոնիայի Տեռռա Մարիանայի Խաչի երկրորդ դասի շքանշանով /2006/:

2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

2016թ. մարտին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն լեզուներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: