• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեսպան Հովակիմյանը Թերեզիենշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնում ներկա գտնվեց «Անանուն ոճրագործություն» մշտական ցուցադրության բացման արարողությանը

09 մարտի, 2026
Մարտի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց Տերեզինի նախկին համակենտրոնացման ճամբարի համալիրի տարածքում ներկայումս գործող Թերեզիենշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնի՝ «Անանուն ոճրագործություն» մշտական ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցադրությունը կենտրոնանում է ցեղասպանության իրավական հասկացության բացատրության և Ռաֆայել Լեմկինի՝ «ցեղասպանություն» եզրույթի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի պատմությանը։ Ներկայացնված են ցեղասպանությունների ուսումնասիրության ոլորտում հետազոտությունների հիմնական արդյունքները, նկարագրվում են 20-րդ դարի ցեղասպանական բռնության ամենացայտուն դեպքերը։ Ցուցադրության առանձին բաժին նվիրված է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը։
Ցուցադրությունը կազմակերպվել է Չեխիայի կառավարության գրասենյակի՝ Հիշողության օրակարգի աջակցման ծրագրի ֆինանսական աջակցությամբ և Տարածքային զարգացման նախարարության հովանավորությամբ: Բացմանը մասնակցել են Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ և մի շարք երկրների դեսպաններ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: