• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Փետրվարի 4-5-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այց է կատարել Զագրեբ

05 փետրվարի, 2026
Փետրվարի 4-5-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Զագրեբում:
ՀՀ դեսպանին ընդունեց Խորվաթիայի մշակույթի և մեդիաների նախարար Նինա Օբուլյեն Կորժինեկը: Բարձր գնահատական տրվեց Զագրեբի Երաժշտական Ակադեմիայի և Երևանի կոնսերվատորիայի միջև ակտիվ համագործակցությանը, կատարողների և ուսանողների փոխանակումներին, որոնցում մեծ ավանդ ունեցան Ակադեմիայի պրոֆեսոր Ռուբեն Դալիբալթայանը և Հայ-խորվաթական միության փոխնախագահ, դաշնակահար Էվա Կիրխմայեր Բիլիչը: Քննարկվեցին այլ բնագավառներում համագործակցության հեռանկարները, մշակութային համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի արդիականացումը, մշակութային փառատոններին և կոնֆերանսներին մասնակցությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում համագործակցությոնը:
Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարությունում դեսպան Հովակիմյանին ընդունեցին քաղաքական հարցերով պետական քարտուղար Ֆրանո Մատուշիչը, եվրոպական հարցերով պետական քարտուղար Անդրեյա Մետելկո Զգոմբիչը, արտաքին առևտրի և զարգացման համագործակցության պետական քարտուղար Զդենկո Լուցիչը, ինչպես նաև ԱԵԳՆ Ռազմավարական կապակցվածության հարցերով հատուկ բանագնաց և Երեք Ծովերի նախաձեռնության ազգային համակարգող, դեսպան Ռոմանա Վլախուտինը: Խորվաթիայի խորհրդարանում (Սաբորում) կայացավ ՀՀ դեսպանի հանդիպումը Խորվաթիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դարիո Պուշիչի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա ակտիվացման և ընդլայնման, բարձրաստիճան այցերի կազմակերպման հեռանկարները, Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող զարգացումները, միջազգային հարթակներում համագործակցությունը։
Դեսպան Հովակիմյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումն ու այլ ընթացիկ գործընթացները։
ՀՀ դեսպանն այցելեց Զագրեբի իննովացիոն կենտրոնը (ZICER), որտեղ շրջայց կատարեց և հանդիպում ունեցավ կենտրոնի գործադիր տնօրեն Ֆրանե Շեսնիչի հետ: Քննարկվեցին հայկական և խորվաթական ստարտափերի համագործակցության և Խորվաթիայում TUMO կենտրոնների բացման հեռանկարները:
Կայացավ նաև դեսպանի հանդիպումը Հայ-խորվաթական միության անդամների հետ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: