• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Նոյեմբերի 12-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադում ներկա գտնվեց Euronews Adria Summit համաժողովին

12 նոյեմբերի, 2025
Նոյեմբերի 12-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադում ներկա գտնվեց Euronews Adria Summit համաժողովին, որին ներկա էին Սերբիայի ԱԺ նախագահ Անա Բրնաբիչը, վարչապետ Ջուրո Մացուտը, ԱԳ նախարար Մարկո Ջուրիչը, մի շարք խոշոր սերբական ընկերությունների տնօրեններ և Սերբիայում հավատարմագրված դեսպաններ։ Համաժողովի բացման արարողության շրջանակներում դեսպան Հովակիմյանը կարճ զրույց ունեցավ Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Ջուրիչի հետ։
Համաժողովի ընթացքում դեսպան Հովակիմյանը Սերբիայում Ճապոնիայի, Իսրայելի, Պորտուգալիայի և Չեխիայի դեսպանների հետ միասին մասնակցեց Euronews Srbija հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակվող պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձ կատարեց հայ-սերբական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ ՀՀ դեսպանը պանելային քննարկմանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Նոյեմբերի 13-ին դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելեց Բելգրադի Կալեմեգդան ամրոցի կառավարմամբ զբաղվող «Բելգրադյան ամրոց» ընկերություն և հանդիպում ունեցավ տնօրեն Նեմանյա Շեգրտի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ամրոցի տարածքում հայկական ժառանգության պահպանման և պատշաճ ներկայացման, ինչպես նաև ակադեմիական ոլորտում համագործակցության հարցեր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: