• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հոկտեմբերի 1-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադում հանդիպումներ ունեցավ Սերբիայի Եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչի, Կրթության նախարար Դեյան Վուկ Ստանկովիչի և Արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեվենա Յովանովիչի հետ

01 հոկտեմբերի, 2025
Հոկտեմբերի 1-ին, Սերբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադում հանդիպումներ ունեցավ Սերբիայի Եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչի, Կրթության նախարար Դեյան Վուկ Ստանկովիչի և Արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեվենա Յովանովիչի հետ։
Դեսպան Հովակիմյանը զրուցակիցներին ներկայացրեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ առանձնահատուկ շեշտադրելով հաստատված խաղաղության նշանակությունը տարածաշրջանի կայուն զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա առանցքային բաղադրիչ հանդիսացող TRIPP ծրագրի իրականացմամբ տարածաշրջանում բացվող նոր հնարավորությունները։
Եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցությունը ԵՄ հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Դեսպան Հովակիմյանը ներկայացրեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային հիմք հանդիսացող փաստաթղթում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում ներառված ոլորտներում ԵՄ օրենսդրությանն ու չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Կրթության նախարար Դեյան Վուկ Ստանկովիչի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կրթական ոլորտում Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցությունը և ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, ուսանողների փոխանակմանը, ինչպես նաև Սերբիայում հայագիտության և հայոց լեզվի ուսումնասիրմանն ուղղված քայլերը։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել և խորացնել համագործակցությունը։
ԱԳՆ պետական քարտուղար Նեվենա Յովանիվիչի հետ զրույցի ընթացքում կողմերը անդրադարձան Հայաստան–Սերբիա երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանց զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Հանդիպումներին մասնակցում էր Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի ղեկավար Հայկ Խեմչյանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: