• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Բելգրադի հեղինակային ֆիլմերի 30-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ

23 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 23-ին Բելգրադի հեղինակային ֆիլմերի 30-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցան Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց ներկա էին Սերբիայի խորհրդարանի պատգամավորներ, դեսպաններ, մտավորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ոսկե Ծիրան փառատոնի և Rambalkoshe-ի կողմից ներկայացված «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ողջույնի ելույթներով հանդես եկան կինոփառատոնի խորհրդի նախագահ Իգոր Ստանկովիչը և Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, որի հրավերով ելույթներ ունեցան նաև Սերբիայում Ուկրաինայի դեսպան Վոլոդիմիր Տոլկաչը և Աթենքում Վրաստանի դեսպանության Բելգրադի գրասենյակի ղեկավար Բարբարա Մախարաձեն: Լուսանկարչական ցուցահանդեսի համակարգող Վահան Ստեփանյանը ներկայացրեց Ելենա Կարուսաարի հրաշքով գտնված ֆոտոշարքը, որը մանրամասն պատմում է Փարաջանովի վերջին աշխատանքի մասին:

Ցուցահանդեսի բացմանը՝ կինոփառատոնի լեփլեցուն դահլիճում հաջորդեց տաղանդաշատ ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս.Փարաջանով» ֆիլմի սերբական պրեմիերան, որը սքանչելի կերպով ներկայացրեց մեծանուն հայ ռեժիսորի ստեղծագործական ժառանգությունը։ Ֆիլմից հետո տեղի ունեցավ Զարա Ջյանի զրույցը հանդիսատեսների հետ:

Միջոցառումները տեղի ունեցան Սերբիայում ՀՀ դեսպանի բարձր հովանու ներքո՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի և Հայաստանի ու Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ, և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: