• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց CLARA գերազանցության կենտրոնի բացման արարողությանը

13 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 13-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Պրահայի Տեխնիկական համալսարանում ներկա գտնվեց CLARA (Արհեստական բանականության և քվանտային հաշվարկի օգտագործմամբ ուղեղի համակարգային հետազոտության) գերազանցության կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի նպատակն է՝ առաջ մղել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների՝ մասնավորապես, Ալցհայմերի հիվանդության և դեմենսիայի, հետազոտության և բուժման սահմանները, մշակելով լայնածավալ բազմաչափ կենսաբանական և կլինիկական տվյալներ՝ արհեստական բանականության, հզոր գերհամակարգիչների և քվանտային մեթոդների օգտագործմամբ:

CLARA-ն համակարգվում է Պրահայում գտնվող INDRC (Նեյրոդեգեներատիվ խանգարումների հետազոտական միջազգային կենտրոնի) կողմից՝ Չեխիայի չորս գիտահետազոտական ինստիտուտների և Ֆրանսիայի և Գերմանիայի գիտական կենտրոնների համագործակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:

Բացման արարողության հիմնական բանախոսն էր՝ CLARA-ի փորձագետների խորհրդի նախագահ և INDRC-ի գիտական խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Արա Ս.Խաչատուրյանը, քննարկումներին մասնակցում էր նաև խորհրդի անդամ դոկտոր Զավեն Խաչատուրյանը:

Կենտրոնի բացումից մեկ օր առաջ, նոյեմբերի 12-ին, ամերիկահայ հայտնի գիտնականներին, INDRC գործադիր տնօրեն Լենկա Ուլդրիյանովայի ուղեկցությամբ, ՀՀ դեսպանությունում հյուրընկալեց դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Քննարկվեցին INDRC-ի և Հայաստանի գիտական հաստատությունների միջև համագործակցության հաստատման հեռանկարները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: