• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Զագրեբի Շերաթոն հյուրանոցում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին, Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

07 հոկտեմբերի, 2024

 

Հոտեմբերի 7-ին Զագրեբի Շերաթոն հյուրանոցում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին, Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության տնտեսական հարցերի եվ զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Իռենա Ալայբեգը, քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Պետար Միխատովը, Խորվաթիայի ԱԵԳՆ դիվանագետներ, Դուբրովնիկ և Բիոգրադ նա Մորու քաղաքային խորհուրդների նախագահներ, Խորվաթիայում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Խորվաթիայի Խորհրդարանի պատգամավորներ, գիտական, մշակութային, հասարակական շրջանակների, Խորվաթիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանի և Խորվաթիայի պետական օրհներգները կատարվեցին հայտնի խորվաթ օպերային երգիչների փայլուն կատարմամբ և դաշնակահարուհի Էվա Կիրխմայեր-Բիլիչի նվագակցությամբ:

Ներկաներին ուղղված ողջույնի իր ելույթում Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, անվտանգային օրակարգային հարցերին, ինչպես նաև հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Պատասխան ուղերձով հանդես եկավ Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության տնտեսական հարցերի եվ զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Իռենա Ալայբեգը, որն անդրադարձ կատարեց հայ-խորվաթական պատմական առնչություններին, բարձր գնահատական տվեց Հայաստանի և Խորվաթիայի միջև ակտիվորեն զարգացող հարաբերություններին, իր աջակցությունը հայտնեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցության ընդլայնմանը:

Ելույթներին հաջորդեց հայկանան և խորվթական երաժշտության գեղեցիկ ծրագիր: Այնուհետև հայր Իվան Բոդրոժիչը և պատմաբան, հայագետ Վինիցիյե Լուպիսը ներկայացրեցին վերջերս Սպլիտում լույս տեսած «Ս. Գրիգոր Նարեկացի Բան Խրատու Վասն Ուղիղ Հաւատոյ եւ Մաքուր Վարուց Առաքինութեան» գրքի խորվաթերեն թարգմանությունը, որն անգլերենից կատարեց խորվաթ մեծանուն գրող և թարգմանիչ Մատե Մարասը, որը ևս ներկա էր ընդունելությանը:

Շառլ Ազնավուրի հիշատակին՝ նրա 100-ամյակի կապակցությամբ, երեկոյի ընթացքում հնչեցին աշխարհահռչակ շանսոնյեյի երգերը։

Շնորհակալություն ենք հայտնում Ալինա Գիշյանին, Էվա Կիրխմայեր-Բիլիչին, Նիկոլինա Պինկոյին, Էմիլիա Ռուկավինային, Ստյեպան Ֆրանետովիչին, Անտոնիա Ժարկովիչին, Լիլիթ Մարտիրոսյանին, Հայկ Մարտիրոսյանին, Իվան Բոդրոժիչին, Վինիցիյե Լուպիսին, Մատե Մարասին

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: