• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Պրահայում

24 ապրիլի, 2024

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ` Պրահայի հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որին ներկա էին Չեխիայում դիվանագիտական կորպուսի ավագ, Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ջուդ Թադեուս Օկոլոն, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդան և խորհրդարանի մի շարք պատգամավորներ, Չեխիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Յանա Հինկովան, Չեխիայում Հունաստանի, Կիպրոսի և Արգենտինայի դեսպանները և մի քանի երկրների դիվանագետներ, չեխ հասարակական գործիչներ, լրագրողներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակման արարողություն: Միջոցառմանը ներկաներին օրվա խորհրդին նվիրված ուղերձով և շնորհակալանքի խոսքով դիմեց Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, նշելով, որ անցյալի հանցագործությունների ոչ պատշաճ դատապարտումը և պատժից խուսափելը պարարտ հող են ստեղծում ցեղասպանության ժխտման և արդարացման համար և, ի վերջո, հանգեցնում զանգվածային վայրագությունների կրկնության: Ցեղասպանության և ցեղասպանական հանցագործությունների զոհերի հիշատակը և արժանապատվության հարգումը սոսկ համերաշխության արտահայտություններ չեն, այլ կարևորագույն գործողություններից են ապագայում նման հանցագործությունների կանխարգելման գործում։ Եկեղեցում ներկա էին արքեպիսկոպոս Օկօլոն, Իտալիայի, Կիպրոսի, Խորվաթիայի դեսպանները, Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, Սերբիայի դեսպանի տեղակալը:

Այնուհետև, ներկաների ուշադրությանը ներկայացվեց Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի և դեսպանության միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ ստեղծված «Անին՝ հավերժ միջնադարյան Հայաստանի մոռացված քաղաքի պատմություն» վավերագրական ֆիլմը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: