• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Չեռնոգորիայում

23 ապրիլի, 2024

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապացությամբ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի Տիվատ քաղաքի Սուրբ Սավայի ուղղափառ եկեղեցում ներկա գտնվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգին: Արարողության ավարտին ՀՀ դեսպանը հանդես եկավ ելույթով, կարևորելով Չեռնոգորիայի վերաստեղծված հայկական համայնքի դերը արարողությունը կազմակերպելու գործում, ինչպես նաև մոտակա ժամանակներում եկեղեցու շքամուտքի մոտ հայկական խաչքարի տեղադրումը: Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Սուրբ Սավայի եկեղեցու սպասավորներին՝ հայ ժողովրդին համերաշխություն և զորակցություն հայտնելու համար: ՀՀ դեսպանը նաև հանդիպում ունեցավ Չեռնոգորիայի հայ համայնքի նորընտիր նախագահ Վահե Հանեսյանի և համայնքի անդամների հետ:

Նույն օրը, Չեռնոգորիայի խորհրդարանի նախագահ Անդրիյա Մանդիչի հրավերով՝ ՀՀ դեսպանը Պոդգորիցայում ներկա գտնվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական գործերի կոմիտեի նիստի բացման հանդիսավոր արարողությանը: Դեսպանը կարճատև զրույցներ ունեցավ Չեռնոգորիայի խորհրդարանի նախագահ Անդրիյա Մանդիչի, արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Իվանովիչի, Չեռնոգորիայի և Սերբիայի խորհրդարանների՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում դիտորդական պատվիրակությունների անդամների, Չեռնոգորիայում Ֆրանսիայի դեսպանի հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: