• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Ապրիլի 18-19-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Սերբիայում

18 ապրիլի, 2024

Ապրիլի 18-19-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Սերբիայում:

ՀՀ դեսպանին ընդունեցին Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ և Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարինա Ռագուշը և Սերբիայի Արտաքին գործերի նախարարության՝ Երկկողմ հարաբերությունների հարցերով նախարարի գործող տեղակալ Տամարա Ռաստովաց Սիամաշվիլին:

Հանդիպումների ընթացքում ՀՀ դեսպանը տեղեկացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակի և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի և մոտեցումների մասին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության սկզբունքների աներկբա հարգման վրա։ Քննարկվեցին Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը ակտիվացնելու, բարձրաստիճան այցեր փոխանակելու, Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում համագործակցելու հնարավորությունները: Սերբիայի Խորհրդարանում հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվեց միջխորհրդարանական հարաբերությունների աշխուժացման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այդպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում:

Ապրիլի 18-ին Սերբիայում Ֆրանսիայի դեսպան Պյեր Կոշարի նախաձեռնությամբ՝ ի պատիվ ՀՀ դեսպանի տրվեց աշխատանքային ճաշ Սերբիայում Եվրոպական Միության անդամ երկրների մի շարք դեսպանների մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի անվտանգային իրավիճակը, Եվրոպական Միության և Սերբիայի հետ ՀՀ հարաբերությունները, պատասխանեց գործընկերների հարցերին:

Նույն օրը ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց Բելգրադում մեկնարկած Եվրոպայի բոքսի առաջնության հանդիսավոր բացման արարողությանը, հանդիպելով և հաղոջություն մաղթելով ՀՀ ազգային հավաքականի մարզիկներին և մարզիչներին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: