• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Փետրվարի 28-29-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեռնոգորիայում

28 փետրվարի, 2024
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 28-29-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեռնոգորիայում:

ՀՀ դեսպանին ընդունեցին Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը, վարչապետ Միլոյկո Սպայիչը, Խորհրդարանի նախագահ Անդրիյա Մանդիչը, պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչը, Պոդգորիցայի քաղաքային խորհրդի նախագահ Յելենա Բորովինիչ Բոյովիչը, ԱԳՆ պետական քարտուղար Միլիսավ Ռասպոպովիչը, Խորհրդարանի արտաքին հարաբերությունների և էմիգրանտների հանձնաժողովի նախագահ Դուշկո Ստյեպովիչը, ԱԳՆ Երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ալեքսանդար Դրլյևիչը:

Հանդիպումների ընթացքում ՀՀ դեսպանը տեղեկացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակի և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի և մոտեցումների մասին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության սկզբունքների աներկբա հարգման վրա։

Քննարկվեցին Հայաստանի և Չեռնոգորիայի միջև քաղաքական երկխոսությունը ակտիվացնելու, բարձրաստիճան այցեր փոխանակելու, ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու, Երևանի և Պոդգորիցայի միջև գործընկերային կապերն ամրապնդելու հնարավորությունները: Հատկապես ընդգծվեց տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության, անվտանգության բնագավառներում համագործակցության հեռանկարը: Չեռնոգորիան, որպես ԵՄ թեկնածու երկիր, հետաքրքրված է համագործակցել նաև Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում:

Չեռնոգորիայի Խորհրդարանում հանդիպումների ընթացքում երկուստեք արձանագրվեց միջխորհրդարանական հարաբերությունների աշխուժացման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այդպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում: Ավարտական փուլում է գտնվում նորընտիր խորհրդարանում Չեռնոգորիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ձևավորումը: Չեռնոգորիայի Խորհրդարանի նախագահը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում պաշտոնապես այցելել Հայաստան:

ՀՀ դեսպանը Պոդգորիցայում այցելեց Չեռնոգորիայի կինոկենտրոնը: Կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդրա Բոժովիչի հետ քննարկվեց դեսպանության ընդգրկումը սեպտեմբերին Պոդգորիցայում նախատեսվող՝ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի եռօրյա միջոցառումներին, որոնք կանցկացվեն Հայաստանի Ազգային կինոկենտրոնի և Ս.Փարաջանովի թանգարանի հետ համատեղ: Չեռնոգորիայում Ֆրանսիայի դեսպան Աննե-Մարի Մասքայի հետ հանդիպումը նվիրված էր Չեռնոգորիայում Շարլ Ազնավուրի 100-ամյակի միջոցառումների համատեղ անցկացման հնարավորություններին:

Չեռնոգորիայի հին մայրաքաղաք Ցետինյեում ՀՀ դեսպանը մասնակցեց երկրում հավատարմագրված դեսպանների համար կազմակերպված մշակությաին միջոցառանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: