• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Չեխիայի Ազգային կինոարխիվի Պոնրեպո կինոթատրոնում կայացավ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ միջոցառումը

09 փետրվարի, 2024

Փետրվարի 9-ին Չեխիայի Ազգային կինոարխիվի Պոնրեպո կինոթատրոնում կայացավ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ «Նռան գույնը» (Սայաթ Նովա) ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը, որով ավարտվեց 2023թ. դեկտեմբերից մեկնարկված հայ կինոռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրության շարքը։ Այդ նախաձեռնությունը՝ ՀՀ դեսպանության, Չեխիայի մշակույթի նախարարության և Չեխիայի Ազգային կինոարխիվի միջև համագործակցության արդյունք է; այն արժանացավ չեխ հանդիսատեսի բացառիկ գնահատանքին, ինչի մասին է վկայում բոլոր ֆիլմերի ցուցադրություններին բարձր հաճախելիությունը։

Միջոցառմանը հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան Չեխիայի Ազգային կինոարխիվի գլխավոր տնօրեն Միխալ Բրեգանտը, կինոթատրոնի տնօրեն Դավիթ Հավասը, Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Չեխիայում Վրաստանի դեսպան Թեա Մայսուրաձեն և Ուկրաինայի դեսպանության խորհրդական Յեվհեն Կուլեշան։ Փարաջանովի կինոարվեստը և Սայաթ Նովայի կյանքն ու պոեզիան ներկայացրեց մշակութաբան Յարոմիր Տիպլտը, ընթերցելով հայ բաանստեղծի՝ չեխերեն թարգմանված տաղերը։

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Չեխիայի մշակույթի նախարարությանը և Ազգային կինոարխիվին՝ համագործակցության և նախաձեռնությանը աջակցության համար, ընդգծելով Փարաջանովի անգնահատելի ներդրումն ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կինոարվեստում։ Ընթացիկ տարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում ընդգրկված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները Չեխիայում կանցկացվեն երեք դեսպանությունների կողմից համատեղ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: