• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Պրահայում տեղի ունեցավ Կրոնի և հավատքի ազատության միջազգային դաշինքի տարեկան նախարարական համաժողովը

28 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 28-30-ին Պրահայում տեղի ունեցավ Կրոնի և հավատքի ազատության միջազգային դաշինքի տարեկան նախարարական համաժողովը, որը կազմակերպել էին Չեխիայի Արտաքին գործերի նախարարությունը և Դաշինքի քարտուղարությունը: Համաժողովին մասնակցեցին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Դաշինքում ՀՀ ներկայացուցիչ Մարթա Այվազյանը:

Համաժողովի շրջանակներում դեսպան Հովակիմյանը հանդես եկավ ազգային ելույթով, ընդգծելով աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող մարտահրավերների լույսի ներքո կրոնի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության, ինչպես նաև հակամարտությունների ժամանակ կրոնական պաշտամունքի վայրերի և այլ կրոնական ժառանգության, այդ թվում Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը էթնիկ զտմանն ենթարկելուց հետո, Ադրբեջանն այն ենթարկում է մշակութային և քաղաքակրթական զտման:

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, կրոնի և հավատքի ազատության ՄԹ վարչապետի հատուկ բանագնաց, Դաշինքի նախագահող Ֆիոնա Բրյուսի, ԱՄՆ նախկին սենատոր և Դաշինքի համանախագահ, դեսպան Սեմ Բրաունբեքի, Լորդ Դեյվիդ Ալթոնի, բազմաթիվ այլ մասնակիցների հետ:

Սեմինարի մասնակիցների համար ընդունելություններ կազմակերպվեցին Չեխիայում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանների կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: