• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Զագրեբում

17 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 17-21-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Զագրեբում:

Նոյեմբերի 17-ին ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Խորվաթիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Դավոր Իվո Շտիրի և խմբի անդամների հետ: Այնուհետև դեսպանին ընդունեց Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության Քաղաքական գործերի գլխավոր տնօրեն Պետար Միխատովը: ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարված քայլերը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու կարևորությանը:

Նույն օրվա երեկոյան, ՀՀ դեսպանի հովանու ներքո, Զագրեբի հնագիտական թանգարանի պատկերասրահում տեղի ունեցավ Խորվաթիայում բնակվող հայ տաղանդավոր արվեստագետ Ալինա Գիշյանի խեցեգործական անհատական ցուցահանդեսի հանդիսավոր փակումը: Ցուցահանդեսը նվիրված էր Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որը նշվելու է 2024թ.:

Նոյեմբերի 18-ին դեսպանը ներկա գտնվեց հիմնադիր նիստին և ողջունեց նորաստեղծ Խորվաթա-հայկական միությունը, որը միավորում է Խորվաթիայում բնակվող մեր հայրենակիցներին և Հայաստանի խորվաթ բարեկամներին:

Նոյեմբերի 19-ին ՀՀ դեսպանն այցելեց Լաբին քաղաքում գտնվող Նովատեք ընկերությունը, որը մտադրություն ունի համագործակցություն սկսել Հայաստանի հետ՝ հանքարդյունաբերության ավտոմատացման բնագավառում:

Նոյեմբերի 20-ին ՀՀ դեսպանին ընդունեց Խորվաթիայի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Նեվեն Պելիցարիչը: Հանդիպումներ կայացան Խորվաթիայի ԱԵԳՆ Եվրասիայի և Օկեանիայի վարչության տնօրեն Դունյա Սիչայայի և Դիվանագիտական արարողակարգի տնօրեն Կատարինա Կիրինիչի հետ:

Դեսպանն այցելեց նաև Զագրեբի կենտրոնում գտնվող Սեբաստիա քաղաքի 4-րդ դարի սկզբի հայ եպիսկոպոս և նահատակ Սուրբ Բլաժի (Բլասիուսի) եկեղեցի, որը հայտնի լինելով որպես Դուբրովնիկ քաղաքի պահապան, համարվում է նաև Զագրեբի համապահապան:

Դեսպանը հանդիպումներ ունեցավ Խորվաթիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ավագ, Պապական նվիրակ Ջիորջիո Լինգվայի, մի շարք դեսպանների հետ:

Նոյեմբերի 21-ին ՀՀ դեսպանը ներկա գտնվեց Խորվաթիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: