• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեռնոգորիայում

25 սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 25-26-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեռնոգորիայում:

Դեսպանին ընդունեցին Պոդգորիցայի նորընտիր քաղաքապետ Օլիվերա Ինյացը և Պոդգորիցայի քաղաքային խորհրդի նախագահ Յելենա Բորովինիչ Բոյովիչը: Հանդիպումների ընթացքում երկուստեք արձանագրվեց Երևանի և Պոդգորիցայի (նախկին Տիտոգրադ) միջև գործընկերային հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունը բոլոր հնարավոր բնագավառներում, ինչը խթան կհանդիսանա նաև երկու բարեկամ երկրների միջև երկկողմ օրակարգի զարգացման համար:

ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ նաև Չեռնոգորիայի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Մարիյա Լակիչ-Բարֆուսի, ԱԳՆ Երկկողմ հարաբերությունների Գլխավոր տնօրեն Ալեկսանդրա Միշուրովիչի, Տնտեսական և մշակութային դիվանագիտության Գլխավոր տնօրեն Դեյան Վուկովիչի և Դիվանագիտական Ակադեմիայի տնօրեն Միրսադ Բիբովիչի, նորընտիր խորհրդարանի մի քանի պատգամավորների հետ:

Դեսպանն իր բոլոր չեռնոգորցի զրուցակիցներին մանրամասն ներկայացրեց սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդգծեց միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը՝ մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: