• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Լյուբլյանայում մասնակցեց դիվանագիտական համաժողովի հանդիսավոր բացմանը

15 մայիսի, 2023

Մայիսի 15-ին Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Լյուբլյանայում մասնակցեց «Ցեղասպանության, մարդկության դեմ ոճրագործությունների, պատերազմական հանցագործությունների և այլ միջազգային հանցագործությունների հետաքննության և հետապնդման ոլորտում միջազգային համագործակցության մասին» կոնվենցիայի (MLA Convention) ընդունման դիվանագիտական համաժողովի հանդիսավոր բացմանը: Կոնֆերանսի աշխատանքներին Հայաստանը, որպես դիտորդ երկիր, ներկայացնում էր ՀՀ ԱԳՆ առաջին քարտուղար Զոյա Ստեփանյանը:

Նույն օրը ՀՀ դեսպանին ընդունեց Սլովենիայի Բարձրագույն կրթության, գիտության և նորարարությունների նախարար Իգոր Պապիչը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Սլովենիայի միջև վերոհիշյալ ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարները, ԵՄ ուսումնական ծրագրերի շրջանակներում ուսանողների փոխանակման հնարավորությունները:

Սլովենիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Սամուել Ժբոգարի, Սլովենիայի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Միրիամ Մոժգանի և ԱԵԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արկտիկայի վարչության տնօրեն Բերտա Մրակի հետ հանդիպումները կենտրոնացած էին երկկողմ օրակարգի ընդլայնման, բարձրաստիճան այցերի կազմակերպման, քաղաքական խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության վրա:

ՀՀ դեսպանը մանրամասն ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները, ընդգծեց Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, հայ ռազմագերիների վերադարձի և մարդասիրական բնույթի մյուս խնդիրների հասցեագրման կարևորությունը, նշելով, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին:

Դեսպանը հանդիպում ունեցավ նաև «Մարդու անվտանգության խթանում» (ITF) հիմնադրամի տնօրեն, դեսպան Տոմաժ Լովրենչիչի հետ, գոհունակություն հայտնելով 2022թ. հիմնադրամի կողմից «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրի իրագործման կապակցությամբ: Քննարկվեցին զինված հակամարտություններից տուժած երեխաների վերականգնման ծրագրի երկու տարով երկարաձգելու Սլովենիայի կառավարության որոշման մանրամասները:

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: