• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ Պրահայում

24 ապրիլի, 2023

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ, Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակման արարողություն, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը Պրահայի հայկական խաչքարի մոտ: Օրվա խորհրդին նվիրված ուղերձով ներկաներին դիմեց Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Միջոցառմանը ներկա գտնվեցին Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդան, Չեխիայում Արգենտինայի դեսպանը, Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը, Սերբիայի, Խորվաթիայի և Լեհաստանի փոխդեսպանները, չեխ հասարակական-լրագրողական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Նույն օրը ՀՀ դեսպանը մասնակցեց Ցեղասպանությունների ուսումնասիրման Թերեզիենշտադտի կենտրոնի կողմից կազմակերպված՝ Ռաֆայել Լեմկինի կյանքին և գործունեությանը նվիրված «Lemkin train» ծրագրի մեկնարկին: Դիմելով ներկաներին՝ դեսպանն իր խոսքում անդրադարձավ Ռաֆայել Լեմկինի անգնահատելի ավանդին «ցեղասպանություն» եզրույթը գիտական և իրավական շրջանառության մեջ դնելու հարցում, որի համար հիմք էին հանդիսացել, հատկապես, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված զանգվածային ոճրագործությունները։ Դեսպանն ընդգծեց նման ոճրագործությունների պատշաճ դատապարտման, ճշմարտության ճանաչման, նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարի կարևորությունը: Իր ելույթում «ցեղասպանություն» եզրույթի ստեղծման կապակցվածությունը հայերի դեմ գործած ոճրագործությունների հետ մանրամասնեց նաև Իսրայելի դեսպան Աննա Ազարին:

Իր ելույթներում ՀՀ դեսպանը նաև շեշտեց, որ անպատժելիությունը բերում է նոր աղետներ, և այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը, որոնց նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսևորում:

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների ավարտին կայացավ Չեխիայի Հայ երիտասարդական միության կողմից կազմակերպված՝ «Զուլալի» ֆիլմի ցուցադրությունը և հանդիպումը Չեխիայի հայ համայնքի հետ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: