• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարայևոյի քաղաքապետ Բենյամինա Կարիչի հրավերով, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Սարայևոյի օրվա (ապրիլի 6-ին) տոնակատարություններին և Սարայևոյի քաղաքային խորհրդի հանդիսավոր նիստին

05 ապրիլի, 2023

Ապրիլի 5-7-ին, Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարայևոյի քաղաքապետ Բենյամինա Կարիչի հրավերով, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց Սարայևոյի օրվա (ապրիլի 6-ին) տոնակատարություններին և Սարայևոյի քաղաքային խորհրդի հանդիսավոր նիստին:

Ապրիլի 5-ին ՀՀ դեսպանին ընդունեց Բոսնիայի և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յոսիպ Բրկիչը: Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, քաղաքական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցեր: Դեսպանը հանդիպում ունեցավ նաև արտգործնախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վարչության տնօրեն Յասմինկա Այանովիչի հետ:

Նույն օրը դեսպանին ջերմորեն ընդունեց Վերին Բոսնիայի (Սարայևոյի) արքեպիսկոպոս Տոմո Վուկշիչը, որն իր համակրանքն արտահայտեց հայ ժողովրդի, հայ եկեղեցու և մշակույթի նկատմամբ:

Ապրիլի 6-ին ՀՀ դեսպանն այցելեց Բոսնիայում և Հերցեգովինայում Բարձր հանձնակատարի գրասենյակ, ուր հյուրընկալվեց Բարձր հանձնակատար Քրիստիան Շմիդտի կողմից: Քննարկվեցին տարածաշրջանային մարտահրավերները, ԵՄ հետ Բոսնիայի և Հերցեգովինայի ինտեգրման գործընթացները:

Ապրիլի 7-ին ՀՀ դեսպանը հանդիպեց Բոսնիայի և Հերցեգովինայի Խորհրդարանական վեհաժողովի Ժողովուրդների տան նախագահողի առաջին տեղակալ Կեմալ Ադեմովիչի, ինչպես նաև Խորհրդարանի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժովովի նախագահի առաջին տեղակալ Սաբինա Չուդիչի հետ: Դեսպանը շնորհավորեց զրուցակիցներին Բոսնիայի և Հերցեգովինայի՝ ԵՄ թեկնածության կարգավիճակ ստանալու կապակցությամբ, առաջարկեց համագործակցություն և ուղիղ կապեր հաստատել երկու երկրների խորհրդարանների միջև:

Դեսպանին ընդունեց Սարայևոյի քաղաքապետ Բենյամինա Կարիչը, որը գոհունակությամբ արձանագրեց հարաբերությունների առաջընթացը, պատրաստակամություն հայտնեց մայրաքաղաքների միջև համագործակցություն հաստատել:

Բոլոր հանդիպումներին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի: ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Ընդգծվում էր Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման իրագործման կարևորությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: