• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Սլովենիայի Հանրապետություն

30 հունվարի, 2023

Հունվարի 30-ին Սլովենիայի Հանրապետության նորընտիր նախագահ Նատաշա Պիրց Մուսարի և վարչապետ Ռոբերտ Գոլոբի հրավերով՝ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը տիկնոջ հետ ներկա գտնվեցին Սլովենիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պատվին տրված Ամանորյա ընդունելությանը: Նախագահն ու վարչապետը ներկայացրեցին Սլովենիայի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, որոնցից գերական՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելն է: Ընդունելության ընթացքում ՀՀ դեսպանը կարճատև զրույց ունեցավ Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց Մուսարի հետ:

Հունվարի 31-ին Սլովենիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարությունում ՀՀ դեսպանին ընդունեցին Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության տնօրինության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդվին Սկռտը, Քաղաքական հարցերի տնօրինության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մատեյա Նորչիչ Շտամցարը և Բազմակողմ համագործակցության տնօրինության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սանյա Շտիգլիցը: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-սլովենական հարաբերությունների բազմաթիվ հարցեր՝ երկկողմ և բազմակողմ հարթակներում: Դեսպանը զրուցակիցներին ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ծանր հումանիտար իրավիճակը, Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտման մանրամասները՝ ընդգծելով միջազգային հասցեական արձագանքների և գործուն քայլերի կարևորությունը։ ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև Սլովենիայի խոշորագույն դեղագործական ձեռնարկության՝ KRKA-ի կառավարման խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Յոժե Ցոլարիչի հետ:

Նույն օրը տեղի ունեցավ առցանց առաջին հանդիպումը Սլովենիայի և Հայաստանի խորհդարաններում գործող բարեկամական խմբերի միջև, որին Սլովենիայի խորհրդարանում միացավ Լյուբլյանայում գտնվող ՀՀ դեսպան Ա.Հովակիմյանը:

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=18118...

Փետրվարի 1-ին Սլովենիայում հավատարմագրված դիվանագիտական ներկակացուցչությունների ղեկավարների համար կազմակերպվեց ուղևորություն Պլանիցա՝ ծանոթանալու համար Սլովենիայի դահուկային սպորտի նվաճումներին և Պլանիցայում 2023թ. փետրվարի վերջին – մարտի սկզբին կազմակերպվող դահուկային սպորտի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքներին:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: