• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի և խմբի անդամների հետ

15 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 15-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Զագրեբում հանդիպում ունեցավ Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի և խմբի անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Խմբի անդամ, Խորվաթիայի խորհրդարանի փոխնախագահ Դավորկո Վիդովիչը:

Անդրադարձ կատարվեց ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի հետ հարաբերությունների ակտիվացման, ստեղծված բարդ տարածաշրջանային իրավիճակում խորհրդարանական միջազգային հարթակներում գործակցության հնարավորություններին:

Նույն օրը Լյուբլյանայում դեսպան Հովակիմյանին ընդունեց Սլովենիայի վարչապետի աշխատակազմի ազգային և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղար Անդրեյ Բենեդեյչիչը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, միջազգային կառույցներում համագործակցության հնարավորություններ:

Սլովենիայի Ազգային ժողովի Սլովենիա-Հայաստան պատգամավորական բարեկամական նորակազմ խմբի նախագահ Դեյան Պրեմիկի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի հետ հարաբերությունների շարունակականության պահպանման, ինչպես նաև մոտ ժամանակներս երկու խմբերի միջև առցանց հանդիպման անցկացման, խորհրդարանական միջազգային հարթակներում գործակցության հնարավորությունները։

Սլովենիայի ԱԳՆ Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության տնօրինության գլխավոր տնօրեն Մատեյա Նորչիչ Շտամցարի և Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արկտիկայի վարչության պետ Բերտա Մրակի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ակտիվացման, ներառյալ բարձրաստիճան այցերի կազմակերպման, հեռանկարները, Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող զարգացումները, միջազգային հարթակներում համագործակցությունը։

Հանդիպումների ընթացքում դեսպան Հովակիմյանը ներկայացրեց սեպտեմբերի 13-14-ի ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի և Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակման հետևանքները, շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև։ Դեսպան Հովակիմյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: