• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումները Սերբիայի պետական պաշտոնյաների հետ

14 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 13-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Սերբիայի Հանրապետության Եվրոպական ինտեգրացիայի նախարար Տանյա Միշչևիչը: Կողմերը տեղեկատվություն փոխանակեցին Եվրոպական Միության հետ իրենց հարաբերությունների վերաբերյալ, քննարկեցին հնարավոր համագործակցության հեռանկարները:

Դեկտեմբերի 14-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը:

Դեսպան Հովակիմյանը ներկայացրեց սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքները ՀՀ սուվերեն տարածքի վրա, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանմանն ուղղված քայլերի արդյունքում ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգները, ընդգծեց, որ Ադրբեջանի առավելապաշտական, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանն ուղղված մոտեցումները տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խաթարող հիմնական գործոններն են:

Նույն օրը դեսպան Հովակիմյանը հանդիպում ունեցավ Սերբիայի Հանրապետության սպորտի նախարար Զորան Գայիչի հետ: Քննարկվեցին սպորտի ոլորտում հայ-սերբական հարաբերությունների զարգացման, մարզական ճամբարների, մարզիչների համար սեմինարների կազմակերպման հնարավորությունները, տարբեր մարզական ճյուղերում գիտելիքների փոխանակումը, երկու երկրների Օլիմպիական կոմիտեների միջև համագործակցությունը։ Ավարտական փուլում են գտնվում երկու երկրների միջև համագործակցության մասին հուշագրի նախագծի շուրջ բանակցությունները, որը նախատեսվում է ստորագրել 2023 թվականին։

ՀՀ դեսպան Ա.Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև Սերբիայի Հանրապետության առողջապահության նախարար Դանիցա Գրույիչիչի հետ: Դեսպանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ առողջապահական ոլորտի առաջնահերթություներն ու բարեփոխումների գործընթացը, քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: