• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Սերբիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Վլադիմիր Օրլիչը

13 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 13-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Սերբիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Վլադիմիր Օրլիչը:

Դեսպան Հովակիմյանը և Վլադիմիր Օրլիչը քննարկեցին երկկողմ ոլորտում և բազմակողմ խորհրդարանական հարթակներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Սերբիայի Ազգային Ժողովի Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ալեքսանդար Չոտրիչի և խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի հետ հարաբերությունների ակտիվացման, ստեղծված բարդ տարածաշրջանային իրավիճակում խորհրդարանական միջազգային հարթակներում գործակցության հնարավորություններին:

Սերբիայի Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բորկո Ստեֆանովիչի հետ քննարկվեցին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կապերի զարգացումը, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հեռանկարները:

Բոլոր հանդիպումների ընթացքում դեսպան Հովակիմյանը ներկայացրեց սեպտեմբերի 13-14-ի ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի և Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակման հետևանքները, շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև։ Դեսպան Հովակիմյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: