• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի այցելել է Չեռնոգորիա

09 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 9-ին Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին Չեռնոգորիայի խորհրդարանում ընդունել էին խորհրդարանի նախագահ Դանիյելա Ջուրովիչը և խորհրդարանի փոխնախագահ, Չեռնոգորիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բրանկա Բոշնյակը: Դեսպանը մանրամասն ներկայացրեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, ընդգծեց ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման և հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը։ Ընդգծվեց ՀՀ և Չեռնոգորիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև համագործակցության ակտիվացման, փոխայցելությունների, տեղեկատվության փոխանակման կարևորությունը։ Չեռնոգորիայի խորհրդարանը սատարում է Երևանի և Պոդգորիցայի միջև համագործակցության վերականգնմանը, հետաքրքրված է Պոդգորիցայում TUMO կենտրոնի հիմնադրման հեռանկարով։
Չեռնոգորիայի ԱԳՆ-ում ՀՀ դեսպան Ա․Հովակիմյանը հանդիպում ունեցավ նորանշանակ պետական քարտուղար Միոդրագ Շչեպանովիչի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը և հեռանկարները։
Նույն օրը ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մանսկացեց Չեռնոգորիայի Գիտությունների և արվեստների ակադեմիայի կողմից կազմակերպված Ակադեմիայի նախագահության հանդիսավոր գիտական նիստին, որը նվիրված էր Չեռնոգորիայի տիրակալ և հոգևոր առաջնորդ, բանաստեղծ, փիլիսոփա Պետար Բ Պետրովիչ Նյեգոշի (1813-1851) հռչակավոր «Լեռնային պսակ» պոեմի առաջին հրատարակության 175-ամյակին։ Գիրքը տպագրվել էր 1847թ. Վիեննայում, Մխիթարյան միաբանության տպարանում՝ հեղինակի անմիջական վերահսկողության ներքո: Այդ նույն տպարանում տարբեր տարիներին տպագրվել էին Նյեգոշի ևս երեք գրքեր:
ՀՀ դեսպանն իր ելույթում, ներկայացնելով Մխիթարյան հայրերի հետ Նյեգոշի համագործակցությունը, որակեց այն որպես հայ-չեռնոգորական մշակութային կապերի կարևորագույն հանգրվան: Դեսպանը ներկայացրեց նաև Չեռնոգորիայի և չեռնոգորցիների մասին հայկական մամուլում տպագրված նյութերը և թարգմանությունները, մասնավորապես, 1890թ. Թիֆլիսում հրատարակված ,,Սև Լեռնցիքՙՙ գրքույկը: Ա.Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց Չեռնոգորիայի Գիտությունների և արվեստների ակադեմիայի նախագահությանը՝ նիստը գումարելու համար, հատկապես, Չեռնոգորիայում առաջին անգամ նշվող պետական նոր տոնի՝ Նյեգոշի ծննդյան օրվա (նոյեմբերի 13-ին) նախօրեին: Նիստին ելույթ ունեցան նաև ակադեմիկոս Նենադ Վուկովիչը և պրոֆեսոր, Ակադեմիայի թղթակից անդամ Սինիշա Յելուշիչը: Միջոցառմանը ներկա էին Չեռնոգորիայի Գիտությունների և արվեստների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Դրագան Կ.Վուկչևիչը, Չեռնոգորիայում Ավստրիայի Հանրապետության դեսպան Կարլ Միխայել Մյուլլերը, բազմաթիվ գիտնականներ, լրագրողներ և հայ ժողովրդի բարեկամներ; այն լայնորեն լուսաբանվեց չեռնոգորական մամուլով և հեռուստատեսությամբ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: