• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հունիսի 21-ից 24-ը ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը աշխատանքային այցով գտնվում էր Սլովենիայում

24 հունիսի, 2022

Հունիսի 21-ից 24-ը ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը աշխատանքային այցով գտնվում էր Սլովենիայում։

ՀՀ դեսպանին ընդունեցին Սլովենիայի Խորհրդարանի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը և Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Պրեդրագ Բակովիչը: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Սլովենիայի նոր խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի վերակազմավորման, երկկողմ և բազմակող հարթակներում խորհրդարանական կապերի ակտիվացման, երկկողմ փոխայցելությունների հնարավորությունները։

ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Սլովենիայի ԱԳՆ պետական քարտուղար Մարկո Շտուցինի, Բազմակողմ հարցերի և զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Եվա Տոմիչի, Բլեդի ռազմավարական ֆորումի վարչության պետ Պետեր Գրկի, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արկտիկայի վարչության պետ Բերտա Մրակի հետ, որոնց ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակին, բարձրաստիճան այցերի իրականացմանը, միջազգային հարթակներում համագործակցությանը, քաղաքական խորհրդակցությունների անցկացմանը, հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հաջորդական քայլերին։

Հունիսի 21-ին ՀՀ դեսպանը մասնակցեց Լյուբլյանայի երաժշտական փառատոնի հանդիսավոր բացմանը, իսկ հունիսի 24-ին՝ Սլովենիայի Ազգային տոնի պետական տոնակատարությանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: