• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ պետական պարգևների հանձնման արարողություն

25 ապրիլի, 2022

Ապրիլի 25-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպան, հրապարակախոս և լրագրող Դանա Մազալովային (հետմահու) և հայտնի չեխ լրագրող, գրող և քաղաքական գործիչ Յարոմիր Շտետինային շնորհված ՀՀ պետական պարգևների հանձնման արարողությունը։

Դանա Մազալովան ՀՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Երախտագիտության մեդալ»-ով, իսկ Յարոմիր Շտետինան, ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, պարգևատրվել է «Պատվո մեդալ»-ով՝ Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման ու զարգացման և համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը իր ելույթում բարձ գնահատեց հայ ժողովրդի բարեկամ գործիչների՝ ԼՂ հակամարտության իսկության լուսաբանման և Արցախի ինքնորոշման իրավունքի առաջմղման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած զգալի ավանդը։ Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Դանա Մազալովայի հիշատակին։

Միջոցառմանը մասնակցեցին Դանա Մազալովայի ազգականները և բարեկամները, Հայաստան ու Արցախ քանիցս այցելած և Հայոց ցեղասպանության մասին իրազեկման ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուսաբանման հարցում աչքի ընկնող չեխ հասարակական-լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ։

 

*****

Դանա Մազալովա (Dana Mazalová) (1954-2020թթ․)՝ hայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, հեռուստալրագրող, հրապարակախոս, հայտնի մտավորական, ունեցել է մեծ դերակատարություն ԼՂ հիմնախնդրի լուսաբանման և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Ակտիվ դեր խաղաց չեխական մամուլում ու հեռուստատեսությամբ Արցախի խնդրի լուսաբանման և ադրբեջանական կեղծարարության դեմ պայքարում։ Դանա Մազալովան բազմիցս ելույթներ է ունեցել Չեխիայում կազմակերպված տարբեր ձեռնարկների ընթացքում՝ կոչ անելով Չեխիայի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հանդես է եկել բազմաթիվ հարցազրույցներով թե՛ չեխական մամուլում, թե՛ Հայաստանի ու Սփյուռքի լրատվամիջոցներում։

 

Յարոմիր Շտետինա (Jaromír Štětina)՝ Արցախ այցելած ռազմական լրագրող, մարդու իրավունքների պաշտպան, նախկին սենատոր, Եվրոպական Խորհրդարանի նախկին պատգամավոր, չեխ հրապարակախոս, չեխական հայտնի լրատվական մի շարք հարթակների հիմնադիր, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ, ով շուրջ երեք տասնամյակ Դանա Մազալովայի հետ միասին շարունակաբար հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: