• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Ապրիլի 22-23-ը կայացավ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեխիայի Վիսոչինա երկրամաս և Հարավմորավյան երկրամասի Բռնո քաղաք։

22 ապրիլի, 2022
Ապրիլի 22-23-ը կայացավ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեխիայի Վիսոչինա երկրամաս և Հարավմորավյան երկրամասի Բռնո քաղաք։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 22-23-ը կայացավ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեխիայի Վիսոչինա երկրամաս և Հարավմորավյան երկրամասի Բռնո քաղաք։

Վիսոչինա երկրամասի կենտրոն հանդիսացող Յիհլավա քաղաքում կայացան դեսպանի հանդիպումները Յիհլավայի քաղաքապետ Կարոլինա Կոուբովայի ու փոխքաղաքապետ Պետր Ռիշկայի, ապա երկրամասի ղեկավար Վիտեզսլավ Շրեկի հետ, որոնց ժամանակ անդրադարձ կատարվեց միջտարածաշրջանային համագործակցության ու մշակութային համատեղ նախաձեռնությունների հնարավորություններին։ Կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանում հայ համայնքի ներկայության ու գործունեության, ինչպես նաև համայնքի միջոցով տարածաշրջանում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացման շուրջ հարցեր, անդրադարձան նաև ԵՄ ԱլԳ շրջանակներում համագործակցության հնարավորություններին։ Դիտարկվեցին կրթական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց նաև վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումներին, դեսպանը զրուցակիցներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներն ու ներկայումս առկա մարտահրավերները։

Այցի շրջանակներում դեսպան Ա․Հովակիմյանը, երկրամասի ղեկավարի՝ մշակույթի, հուշարձանների պահպանության, զբոսաշրջության ու միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ռոման Ֆաբեշի ուղեկցությամբ այցելեց Ժդյար նադ Սազավոու քաղաքի մոտ գտնվող Զելենա Հորայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սբ․ Յան Նեպոմուցկու տաճարը։ Այնուհետև պարոն Ֆաբեշը դեսպանին ուղեկցեց դեպի Սազավա գյուղը, որտեղ կողմերը, գյուղապետ Ֆրանտիշեկ Լեդվինկայի մասնակցությամբ, ծաղիկներ զետեղեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին տեղի հիվանդանոցում վախճանված հայազգի շարքային Արշավիր Դավիդյանի շիրիմին։

Նույն օրը դեսպան Աշոտ Հովակիմյանը և Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ Վարդապետ Փիլավչյանը ծաղկեպսակ զետեղեցին Յիհլավայի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին։

Ապրիլի 23-ին դեսպան Ա․Հովակիմյանը այցելեց Բռնո, որտեղ կայացավ դեսպանի հանդիպումը Բռնոյի հայ ուսանողների հետ, ապա դեսպանը մասնակցեց Բռնոյի Փրկչի տաճարում Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակման արարողությանը։

 

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: