• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Սերբիայի Վոևոդինա երկրամասի Նովի Սադ մայրաքաղաք

02 մարտի, 2022

Մարտի 1-2-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին՝ Սերբիայի Վոևոդինա երկրամասի Նովի Սադ մայրաքաղաք աշխատանքային այցի շրջանակներում ընդունեցին Նովի Սադի քաղաքապետ Միլոշ Վուչևիչը և քաղաքային խորհրդի նախագահ Յելենա Մարինկովիչ Ռադոմիրովիչը: Կողմերն անդրադարձան Նովի Սադի, որպես 2022թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի, հետ համագործակցությանը, Գյումրի և Նովի Սադ քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը, տնտեսական, մշակութային, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությանը, հատկապես, հաշվի առնելով Նովի Սադում հայերի պատմական ներկայությունը և մշակութային ժառանգությունը:

ՀՀ դեսպանն այցելեց Նովի Սադի համալսարան և հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Դեյան Մադիչի և միջազգային համագործակցության հարցերով փոխռեկտոր Սաբինա Խալուպկա-Ռեշետարի հետ: Քննարկվեցին ՀՀ համալսարանների հետ համագործակցության հեռանկարները և գործընկերային կապերի հիմնումը, համատեղ միջոցառումների անցկացման և ուսանողների փոխանակման հնարավորությունները:

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելեց Նովի Սադ քաղաքի թանգարանում Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի միջոցառումների շրջանակներում բացված և քաղաքի պատմությանը նվիրված «Ակցենտներ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև Նովի Սադի հայկական պատմական ժառանգության նմուշները, հատկապես, Նովի Սադի կենտրոնում մինչև 1963թ. կանգուն մնացած հայկական եկեղեցու հայերեն ցուցանակը: Շրջայցի ընթացքում դեսպանին ուղեկցում էր ցուցահանդեսի կազմակերպիչ, «Նովի Սադի հայկական եկեղեցի» մենագրության հեղինակ Լյիլյանա Լազիչը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: