• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեսպան Ա․Հովակիմյանի աշխատանքային այցը Բռնո

21 փետրվարի, 2022

Փետրվարի 21-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Բռնոյի քաղաքապետ Մարկետա Վանկովան։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Դեսպանը քաղաքապետին ներկայացրեց Բռնոյի ֆիլհարմոնիկի և Մասարիկի համալսարանի հետ կրթամշակութային ոլորտում համագործակցության փորձն ու հետագա ծրագրերը։ Քննարկվեցին տնտեսական, Բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Դեսպանը քաղաքապետի ուշադրությունը հրավիրեց նաև Բռնոյում հայ համայնքի ներկայության փաստին, ողջունելով քաղաքապետարանի՝ ազգային փոքրամասնություններին առնչվող նախաձեռնություններին հայ համայնքի մասնակցութունը։

Նույն օրը դեսպան Ա․Հովակիմյանին հյուրընկալեց Բռնոյի Մասարիկի համալսարանի միջազգային հարցերով փոխռեկտոր Բրժետիսլավ Դանչակը, ում հետ անդրադարձ կատարվեց ակադեմիական ոլորտում հայ-չեխական համագործակցության օրակարգին ու առկա փորձին, ինչպես նաև քննարկվեցին Մասարիկի համալսարանի և Հայաստանի համալսարանների միջև շփումների և փոխանակումների խթանման հեռանկարներն ու դեսպանության և համալսարանի միջև համագործակցության հետագա զարգացման ու համատեղ նախաձեռնությունների անցկացման հնարավորությունները։ Փոխռեկտոր Դանչակը ողջունեց համալսարանի Արվեստների ֆակուլտետի ներքո գործող Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի հետ դեսպանության համագործակցությունը։

Այցի շրջանակներում դեսպան Ա․Հովակիմյանը մասնակցեց նաև փետրվարի 20-22-ին Բռնոյի Մասարիկի համալսարանի Արվեստների ֆակուլտետի ներքո գործող Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոնի կողմից դեսպանության պատվավոր հովանու ներքո անցկացված «Վերստեղծելով ուշ անտիկ Հայաստանը (մ.թ. 2-8-րդ դարեր). պատմագրություն, նյութական մշակույթ, ոչ-նյութական ժառանգություն» խորագիրը կրող եռօրյա գիտաժողովին, ինչպես նաև այցելեց Վաղ միջնադարյան ուսումնասիրությունների կենտրոն, որտեղ կենտրոնի ղեկավար պրոֆեսոր, Իվան Ֆոլետտիի հետ քննարկվեցին երկարաժամկետ համագործակցության հեռանկարները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: