• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեսպանի աշխատանքային հանդիպումները Դուբրովնիկում

04 փետրվարի, 2022

Փետրվարի 4-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին Դուբրովնիկում ընդունեց Խորվաթիայի Դուբրովնիկի-Ներետվայի տարածաշրջանի Ժուպան (մարզպետ) Նիկոլա Դոբրոսլավիչը: Քննարկվեցին Հայաստանի և Դուբրովնիկի-Ներետվայի տարածաշրջանի միջև ապակենտրոնացված համագործակցության, մշակութային և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող խորը պատմական և հոգևոր արմատների վրա:

Դուբրովնիկի քաղաքապետ Մատո Ֆրանկովիչի, փոխքաղաքապետ Յելկա Տեպշիչի և քաղաքային խորհրդի նախագահ Մարկո Պոտրեբիցայի հետ հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց Սուրբ Վլախի տոնակատարություններին ՀՀ դեսպանի մասնակցությունը և Հայաստանին նվիրված միջոցառման անցկացումը: Շարունակվեցին նախորդ տարիներին մեկնարկած քննարկումները Դուբրովնիկի և Գյումրիի միջև գործընկերային հարաբերությունների հաստատման, Դուբրովնիկի քաղաքապետի գլխավորած պատվիրակության ՀՀ այցելության, մշակութային և կրթական համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Դուբրովնիկի համալսարանում ՀՀ դեսպանին հյուրընկալեցին միջազգային համագործակցության և գիտության գծով փոխռեկտոր Մարիյանա Պեչարևիչը և ուսումնառության գծով փոխռեկտոր Սանյա Ժայա Վրբիցան, որոնք ներկայացրեցին համալսարանի պատմությունը, կառուցվաքը, կրթական և գիտական ծրագրերը, ապագայի հեռանկարները: Մեծ ոգևորությամբ ընդունվեց ՀՀ դեսպանի առաջարկը՝ հայաստանյան բուհերի հետ համագործակցության հաստատման վերաբերյալ, հատկապես այն դեպքում, երբ համալսարանն արդեն ներկայացրել է Erasmus+ ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ նախագիծ կիրառական էկոլոգիայի բնագավառում: Խոսք գնաց նաև պատմության, արվեստի պատմության, պատմական հուշարձանների վերականգնման ոլորտներում կրթական և գիտական համագործակցության մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: