• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Զագրեբ

03 դեկտեմբերի, 2021

Դեկտեմբերի 3-ին Զագրեբում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի և խմբի անդամների հետ։ Կողմերը բարձր գնահատեցին երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, կարևորելով նմանատիպ հանդիպումների հաճախակի անցկացումը, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցերի իրականացումը։

Դեսպանն արձանագրեց, որ ՀՀ Ազգային ժողովում արդեն իսկ վերակազմավորվել է Հայաստան–Խորվաթիա խորհրդարանական բարեկամական խումբը, հույս հայտնելով, որ խմբերի միջև կհաստատվի արդյունավետ համագործակցություն։ Պարոն Շտիրը հայտնեց իր պատրաստակամությունը՝ մոտ ժամանակներս կազմակերպելու օնլայն հարթակով հանդիպում երկու խմբերի միջև։

Խորվաթիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների խնդրանքով՝ հանգամանալից ներկայացվեցին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները, բանակցությունների ներկայիս ընթացքը, ինչպես նաև ՀՀ սահմանին տիրող իրավիճակը և վերջին զարգացումները։

Նույն օրը երեկոյան, ՀՀ անկախության 30 ամյակի կապակցությամբ և ՀՀ դեսպանի պատվավոր հովանավորության ներքո, Զագրեբի համալսարանի Երաժշտական ակադեմիայում տեղի ունեցավ հանրահռչակ դաշնակահար Ռուբեն Դալիբալթայանի մենահամերգը և ձայներիզի ներկայացումը: Կատարվեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Համերգից հետո ներկաների համար դեսպանության կողմից կազմակերպվեց ընդունելություն, որին ներկա էին Խորվաթիայի ԱԵԳՆ աշխատակիցներ, խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, մշակույթի և գիտության գործիչներ, խորվաթահայ հայրենակիցներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: