• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեսպան Աշոտ Հովակիմյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ

21 սեպտեմբերի, 2021
Դեսպան Աշոտ Հովակիմյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սիրելի՛ Հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:

30 տարի առաջ հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորմամբ ազդարարվեց նորագույն շրջանի հայոց պետականության սկիզբը։ Դարերի պատմություն ունեցող, բազմաթիվ զրկանքների ու փորձությունների միջով անցած, ցեղասպանություն վերապրած մեր ժողովուրդը ոչ միայն դիմագրավեց այդ բոլոր մարտահրավերներին, այլև կրկին վերականգնեց իր պետականությունը պատմական հայրենիքում։

30-ամյա այս ճանապարհը նույնպես լի էր մարտահրավերներով մեր ժողովրդի համար, որն այս կարճ ժամանակահատվածում երեք անգամ գոյամարտ մղեց իր ինքնության պահպանման և իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքի ապահովման համար։ Արցախյան պատերազմներն ու հայ ժողովրդի ձեռբերումներն ու կորուստները ևս մեկ անգամ վկայեցին սեփական հայրենիքում ապրելու և արարելու հայ ժողովրդի ամուր կամքը և նոր սերունդների համար լուսավոր ապագա կերտելու անխախտ հավատը։

Արձանագրելով բազում վերելքներ և վայրէջքներ, ունենալով բազում հաջողություններ և կրելով անդառնալի կորուստներ, այնուամենայնիվ, միասնական կամքի ու նվիրումի շնորհիվ, Հայաստանի Հանրապետությունը կարողացել է, որպես վստահելի գործընկեր, իր տեղն ու դերն ամրապնդել միջազգային հանրության ընդարձակ ընտանիքում։

1992 թ. մարտի 2-ին ՄԱԿ-ի անդամակցությամբ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես վերահաստատեց համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս։ Այդ ոգով էլ շարունակեց կառուցել իր պետականությունն ու ակտիվ հաղորդակցումը արտաքին աշխարհի հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով շուրջ 180 պետությունների հետ և անդամակցելով ու ակտիվորեն մասնակցելով մոտ երկու տասնյակ միջազգային կառույցների շրջանակներում ծավալվող աշխատանքներին: Հիմնվելով արդեն իր իսկ կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության պաշտպանության ու խրախուսման, կայուն զարգացման գործում: Ավելին, Հայաստանը, Սփյուռքի մեր հայրենակիցների և քաղաքակիրթ աշխարհի հետ մեկտեղ իր ներուժը ներդնում է աշխարհում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման հարցում։

Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր եղել և շարունակում է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը՝ հետամուտ լինելով Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրականացմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցային գործընթացի միջոցով։

Որպես միջազգային մեծ ընտանիքի պատասխանատու անդամ՝ Հայաստանն ակտիվորեն կշարունակի համագործակցել գործընկեր երկրների և կազմակերպությունների հետ` հանուն համընդհանուր արժեքների, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման և խաղաղության։

Հարգելի՛ Հայրենակիցներ,

Այս տարի Հայաստանի անկախության հոբելյանն ունի իր ուրույն նշանակությունը։ Այս կարևոր իրադարձությունը նշելով մենք միաժամանակ մեր հոգու և հարգանքի տուրքն ենք մատուցում այն բոլոր նվիրյալներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին իրենց Հայրենիքի գոյության, իրենց Հայրենիքում ապրելու, իրենց ինքնությունը և մշակույթը պահպանելու՝ ապագա սերունդների իրավունքի համար։

Հանուն այդ հերոսների, պիտի հպարտ քայլենք առաջ՝ բարձր ծածանելով մեր հաղթական ոգին, ինքնիշխանությունը, հարուստ պատմությունն ու մշակույթը խորհրդանշող մեր եռագույնը։

Չեխիայում, Սերբիայում, Սլովենիայում, Խորվաթիայում և Չեռնոգորիայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի անկախության 30-ամյակի տոնակատարությանը միանում է իր գործընկերների և հայ համայնքների հետ համագործակցությամբ հոբելյանին նվիրված մի շարք միջոցառումների անցկացմամբ, որոնք հավատարմագրման երկրներին առավել հաղորդակից կդարձնեն հայ մշակույթին, արվեստին և երաժշտությանը. մանրամասները պարբերաբար կհրապարակվեն դեսպանության ֆեյսբուքյան էջում։

 

Սիրով՝

Դեսպան Աշոտ Հովակիմյան

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: