• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Օգոստոսի 1-2-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Սերբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Վրնյաչկա Բանյա քաղաք

02 օգոստոսի, 2021

Օգոստոսի 1-2-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Սերբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Վրնյաչկա Բանյա քաղաքը, որը համարվում է երկրի լավագույն հանգստավայր և առողջավայրերից մեկը:

Օգոստոսի 1-ին ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Վրնյաչկա Բանյայի մի քանի տասնյակ հայերի և նրանց ընտանիքների անդամների, Սերբիայի այլ քաղաքներից ժամանած հայրենակիցների հետ: 1922թ. Հայոց ցեղասպանությունը վերապրած մի քանի ընտանիքներ կազմակերպված վերաբնակվեցին Հարավսլավիայի Թագավորության Վրնյաչկա Բանյա քաղաքում, որոնցից Տեր-Պողոսյանների ընտանիքի անդամներից հանդիպմանը ներկա էին չորրորդ և հինգերորդ սերունդների ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեց Վրնյաչկա Բանյայի քաղաքապետ Բոբան Ջուրովիչը:

Օգոստոսի 2-ին ՀՀ դեսպանն այցելեց Վրնյաչկա Բանյայի քաղաքապետարան և հանդիպեց քաղաքապետ Բոբան Ջուրովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի քաղաքներից մեկի հետ գործընկերային կապեր հաստատելու, ապագա համագործակցության, զբոսաշրջության, մշակութային կապերի զարգացման, փոխադարձ այցելությունների հեռանկարները: Դեսպանը քաղաքապետին հանձնեց 1922թ. փետրվարի 15-ին մի խումբ հայ գաղթականների անունից Հակոբ Բելանյանի և Մկրտիչ Տեր-Պողոսյանի կողմից ստորագրված պայմանագրի պատճեն, ըստ որի հայերին հնարավորություն էր տրվում վերաբնակվել Վրնյաչկա Բանյայում: Կողմերն անդրադարձան մյուս տարի քաղաքում այդ իրադարձության հարյուրամյակի նշման հնարավորությանը: Հանդիպմանը ներկա էր նաև հայտնի սերբահայ գործարար, ծագումով Վրնյաչկա Բանյայից, Չեդոմիր Արթինովիչը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: