• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հուլիսի 30-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Սերբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Սոկոբանյա քաղաք

30 հուլիսի, 2021

Հուլիսի 30-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Սերբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Սոկոբանյա քաղաքը, որտեղ նրան ընդունեցին Սոկոբանյայի քաղաքապետ Միոդրագ Նիկոլիչը և քաղաքային խորհրդի անդամները: Սերբիայի լավագույն հանգստավայր և առողջավայրերից մեկը հանդիսացող Սոկոբանյայի քաղաքային իշխանությունների հետ քննարկվեցին ապագա համագործակցության, զբոսաշրջության, մշակութային կապերի զարգացման, փոխադարձ այցելությունների հեռանկարները:

Դեսպանն այցելեց Սոկոբանյայի մոտակայքի Օզրեն լեռան գագաթին գտնվող Սուրբ հրեշտակապետեր Միքայելի և Գաբրիյելի վանքը, որն ավելի հայտնի է որպես Յերմենչիչ (Հայկական) վանք: Ըստ սերբական ավանադապատումի, այն կառուցվել էր 1392թ. հայ զինորների և եկեղեցականների կողմից, որոնք Կոսովոյի ճակատամարտի ընթացքում գտնվում էին օսմանյան բանակի կազմում, սակայն չցանկանալով պատերազմել քրիստոնյաների դեմ, հեռացել էին և հասնելով Օզրենի գագաթին, այնտեղ էին հաստատվել և վանք կառուցել, որը դարերի ընթացքում հայտնի է դառնում իր Յերմենչիչ անունով:

Դեսպան Հովակիմյանը, ընդգծելով վանքի առանձնահատուկ նշանակությունը հայ-սերբական պատմական և մշակութային առնչություններում, առաջարկեց սկսել 2022թ. հուլիսի 26-ից (վանքի անվանակոչության օրը) և ավանդական դարձնել Յերմենչիչի Հայ-սերբական ամենամյա փառատոնը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: