• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարար Ջորջե Ռադուլովիչի հետ

21 հունվարի, 2021
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարար Ջորջե Ռադուլովիչի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 21-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարար Ջորջե Ռադուլովիչը: Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները՝ համավարակի հետ կապված ճգնաժամի ավարտից հետո: Պայմանավորվածություն ձեռք բերվեց քաղաքական խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերացման, Երևան-Պոդգորիցա մայրաքաղաքների գործընկերության վերականգնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային կապերի զարգացման վերաբերյալ:

Դեսպանը նախարարին ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մանրամասները և հետևանքները, ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մասնավորապես, ռազմագերիների և պատանդների վերադարձի խնդրի լուծման հրատապությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:

Չեռնոգորիայի ԱԳՆ-ում դեսպանը հանդիպումներ ունեցավ պետական քարտուղար Լյուբոմիր Միշուրովիչի, երկկողմ հարաբերությունների գլխավոր վարչության տնօրեն Դարկո Ուսկոկովիչի, դիվանագիտական արարողակարգի պետ Զդենկա Ռադուլովիչի հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: