• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ձևավորված ՀՀ միջգերատեսչական պատվիրակության այցը

07 մայիսի, 2020

Փետրվարի 5-7-ը աշխատանքային այցով Պրահայում էր գտնվում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ձևավորված ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի ղեկավարությամբ։ Պատվիրակությանն ուղեկցում էր Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։
Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հնարավորությունների շուրջ խորհրդակցությունների նպատակով՝ պատվիրակությանը ընդունեց Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկը, ապա հանդիպում կայացավ Չեխիայի ԱԳՆ իրավական և հյուպատոսական հարցերով կրտսեր փոխնախարար, մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիի հետ, որոնց ընթացքում գործընկերները քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև միգրացիոն քաղաքականության ողջ դաշտը, խոսեցին համագործակցության հեռանկարներից և առաջիկա անելիքներից։ Խորհրդակցությունների անցկացումը երկուստեք բարձր գնահատվեց՝ փորձի փոխանակման, ՀՀ միգրացիոն դաշտը ԵՄ-ին մոտարկելու և խնդիրների համատեղ հաղթահարման եզրեր գտնելու տեսանկյունից։
Այցի շրջանակներում կայացավ նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանի հանդիպումը Չեխիայի ԱԳՆ՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Յարոսլավ Կյուրֆյուրստի հետ, որի ընթացքում զրուցակիցները մանրամասն քննարկեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը, Արևելյան գործընկերության շրջանակներում ծավալվող համագործակցությունն ու այդ նախաձեռնության ապագային առնչվող մի շարք հարցեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: