• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը աշխատանքային այցով գտնվում էր Սերբիայի Վոյևոդինայի մայրաքաղաք Նովի Սադ քաղաքում

13 մարտի, 2020

Մարտի 13-ին, Սերբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը գտնվում էր Վոյևոդինայի մայրաքաղաք Նովի Սադում: Դեսպանին ընդունեցին Վոյևոդինայի ինքնավար երկրամասի մարզային կառավարության նախագահ Իգոր Միտրովիչը և Նովի Սադի քաղաքապետ Միլոշ Վուչևիչը: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Վոյևոդինայի և Շիրակի մարզերի, ինչպես նաև Նովի Սադ և Գյումրի քաղաքների միջև գործընկերային կապերի հաստատման, մշակութային, տնտեսական, գիտական համագործակցության խթանման հեռանկարները: Նման նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ և Սերբիայի նախագահների միջև՝ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի Սերբիա կատարած այցի ընթացքում: Անդրադարձ եղավ նաև ,,Նովի Սադ – 2021թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք,, ծրագրի շրջանակներում հայ արվեստագետների մասնակցության հնարավորությանը, հաշվի առնելով Նովի Սադում հայերի պատմական ներկայությունը:
Դեսպանն այցելեց Նովի Սադի կենտրոնական մասում գտնվող երբեմնի հայկական եկեղեցու վայրը և ծաղիկներ դրեց Հայ-սերբական բարեկամության և 1988թ. երկրաշարժի ընթացքում Հայաստան հումանիտար օգնություն տեղափոխող հարավսլավական օդանավի զոհված անձնակազմի հիշատակին կանգնեցված խաչքարին, ինչպես նաև Նովի Սադի հայ մեծահարուստ Ջանազիզյանների (Չենազիների) դամբարանին: Նա նաև շրջայց կատարեց Պետրովարադինի բերդում գտնվող Նովի Սադ քաղաքի թանգարանում, ուղեկցությամբ թանգարանի տնօրեն Վեսնա Իկովիչի և ՙՙՆովի Սադի հայկական եկեղեցի,, մենագրության հեղինակ Լյիլյանա Լազիչի: Թանգարանում են պահպանվել երբեմնի հայկական եկեղեցուց մնացած բազմաթիվ նմուշներ:
Հայերը Բելգրադից Նովի Սադ էին տեղափոխվել 18-րդ դարի կեսերին, թուրք-ավստրիական պատերազմի բռնկման և թուրքերի կողմից Բելգրադի գրավման պատճառով: Թեև Նովի Սադի հայերի թիվը նույինսկ լավագույն ժամանակներում հազիվ էր գերազանցում հարյուր հոգի, նրանք էական դեր էին խաղում քաղաքի հասարակական, տնտեսական, ֆինանսական կյանքում: 1746թ. Նովի Սադում կառուցված հայկական եկեղեցին քանդվեց 1963թ.՝ քաղաքի կենտրոնի վերակառուցման պատճառով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: