• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպանի հանդիպումը Չեխիայի Խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նորընտիր նախագահի հետ

25 մարտի, 2026
Մարտի 25-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նորընտիր նախագահ Դավիդ Կասալի հետ։
Դեսպանը զրուցակցին ներկայացրեց Հայաստան-Չեխիա հարաբերությունների երկկողմ օրակարգը, հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ՀՀ հանձնառությունը, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնման գործընթացը։ Կողմերն ընդգծեցին նաև միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման կարևորությունը և անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Չեխիայի օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում հանդիպում կազմակերպել ՀՀ դեսպանի և բարեկամական խմբի ողջ կազմի մասնակցությամբ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: