• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով նորանշանակ գլխավոր տնօրենի հետ

20 մարտի, 2026
ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով նորանշանակ գլխավոր տնօրենի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 20-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով նորանշանակ գլխավոր տնօրեն Հանա Հուբաչկովայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա խորացման հեռանկարները։ Զրուցակիցներն ընդգծեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև միջև կանոնավոր խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը։ Կողմերն անդրադարձան նաև տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող բարձր մակարդակի միջազգային միջոցառումներին չեխական կողմի մասնակցությանը։
Դեսպան Հովակիմյանը ներկայացրեց հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանը արդյունավետ և անվտանգ լոգիստիկ հանգույցի վերածելու ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Դեսպանը կարևորեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա առանցքային բաղադրիչ հանդիսացող «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացումը՝ որպես տարածաշրջանային կապակցվածության և տնտեսական զարգացման խթանման միջոց։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: