• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեսպան Հովակիմյանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն

13 մարտի, 2026
Մարտի 13-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Սերբիայում Հունաստանի դեսպան Մարիա Լևանտիի հրավերով` ԵՄ անդամ երկրների դեսպաններին աշխատանքային ճաշի ձևաչափով ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային իրադրությունը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրին և ընդգծվեց տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում դրանց կյանքի կոչման կարևորությունը: Ճաշին մասնակցեցին Սերբիայում Չեխիայի, Ռումինիայի, Կիպրոսի դեսպանները, ԵՄ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Նույն օրը դեսպան Հովակիմյանը հանդիպում ունեցավ Սերբիայի ազգային գրադարանի տնօրեն Յասմինա Նինկովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սերբիայի Ազգային գրադարանի՝ Հայաստանի գործընկերների հետ համագործակցության հեռանկարները։
Սերբիա կատարած այցի շրջանակներում դեսպան Հովակիմյանը հանդիպում ունեցավ Տրանսպորտի համայնք (Transport Community) կազմակերպության միջազգային քարտուղարության փոխտնօրեն Լյուբա Սիլյանոսկայի հետ, որի ընթացքում անդրադարձ կատարվեցին տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին և համագործակցության հնարավորություններին։
Նույն օրը երեկոյան դեսպան Հովակիմյանը ներկա գտնվեց Սերբիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի՝ Բելգրադում կայացած փայլուն համերգին։
Այցի շրջանակներում դեսպան Հովակիմյանը ներկա գտնվեց նաև «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսի մասնակից երկրների երկրորդ նախապատրաստական հանդիպման բացման արարողությանը, ինչպես նաև մասնակցեց Կիպրոսի՝ ԵՄ խորհրդի նախագահությանը նվիրված հանդիսավոր ընդունելությանը և ֆիլմի ցուցադրությանը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: