• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեռնոգորիա

12 մարտի, 2026
Մարտի 11-12-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեռնոգորիայում: ՀՀ դեպանին ընդունեցին Չեռնոգորիայի Արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Պերիշա Կաստրատովիչը և Կրթության, գիտության և նորարարության նախարարության պետական քարտուղար Տատյանա Չալասանը: Հանդիպումներ կայացան Չեռնոգորիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իրենա Պրելևիչի, վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Միլիցա Պերիշիչի, ԱԳՆ հյուպատոսական հարցերի և հայրենակիցների հետ համագործակցության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Իվանա Ջուկանովիչի և միջազգային իրավական հարցերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Իվանա Շիկմանովիչի, Կրթության, գիտության և նորարարության նախարարության նորարարության և խելացի մասնագիտացման գլխավոր տնօրեն Սավիցա Վույիչիչի հետ:
Քննարկվել է երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ․ հատկապես, ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) Չեռնոգորիայի մասնակցության վերաբերող հարցեր, երկկողմ բարձրաստիճան այցերի և քաղաքական խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը, հստակեցվել է իրավապայմանագրային դաշտը, մանրամասն անդրադարձ է կատարվել հյուպատոսական և միգրացիայի հարցերին։
Կարևորվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու հնարավորությունների լավագույն իրացումը և ընդծվել Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը՝ որպես կարևոր ուղենիշ ՀՀ-ԵՄ գործընկերության ապագա խորացման համար։
ՀՀ դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ այս համատեքստում նաև ներկայացնելով Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ընթացող դրական դինամիկան: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:
Կրթության, գիտության և նորարարության նախարարությունում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Չեռնոգորիայի կառավարությունների միջև կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության մասին միջկառավարական համաձայնգրի ստորագրման ընթացակարգը, ինչպես նաև ստեղծարար կրթության, նորարարությունների և ստարտափերի բնագավառներում համագործակցությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: