• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Դեկտեմբերի 12-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը ծաղկեպսակ զետեղեց Զեմունում գտնվող հայկական խաչքարին, որը նվիրված է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի օրերին Հայաստանին հումանիտար օգնություն հասցնելիս զոհված սերբ օդաչուների հիշատակին

12 դեկտեմբերի, 2025
Դեկտեմբերի 12-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Սերբիայի պաշտպանության նախարարի պաշտպանական քաղաքականության հարցերով տեղակալ Պրեդրագ Բանդիչը և Սերբիայի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության շտաբի պետ Դրագան Մրդակը՝ ՌՕ և ՀՕՊ պատվո պահակախմբի մասնակցությամբ, ծաղկեպսակ զետեղեցին Զեմունում գտնվող հայկական խաչքարին, որը նվիրված է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի օրերին Հայաստանին հումանիտար օգնություն հասցնելիս զոհված սերբ օդաչուների հիշատակին։
Արարողության ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց սերբ օդաչուների՝ Վլադիմիր Էրչիչի, Պրեդրագ Մարինկովիչի, Միլենկո Սիմիչի, Միլան Միչիչի, Բորիշա Մոսուրովիչի, Միլիսավ Պետրովիչի և Յովան Զիսովի անմահ հիշատակին։ Միջոցառմանը ներկա էին զոհված օդաչուների ընտանիքների անդամները, Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչները և հայ ժողովրդի բարեկամները։
Զեմունում կայացած արարողությանը նախորդել էր դեսպան Հովակիմյանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարարի տեղակալ Պրեդրագ Բանդիչի հետ, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին պաշտպանության ոլորտում հայ-սերբական համագործակցության զարգացման շուրջ։ Դեսպան Հովակիմյանը զրուցակցին ներկայացրեց նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագիրը՝ ընդգծելով դրանց առանցքային նշանակությունը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման գործում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: