• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հոկտեմբերի 30-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադում ներկա գտնվեց Sustainable Development Forum 2025 միջոցառմանը

30 հոկտեմբերի, 2025
Հոկտեմբերի 30-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադում ներկա գտնվեց Sustainable Development Forum 2025 միջոցառմանը, որի ընթացքում քննարկվեցին երկրների և ընկերությունների մրցունակության պահպանման ուղիները՝ աշխարհաքաղաքական լարվածությունների, կլիմայական փոփոխությունների և տեխնոլոգիական արագ առաջընթացի պայմաններում։ Ֆորումը, որը կազմակերպված էր Սերբիայի առևտրաարդյունաբերական պալատի և Cambridge Judge Business School-ի համագործակցությամբ, կենտրոնացած էր տնտեսական ճկունության, նորարարության, կանաչ ռազմավարությունների և պետական-մասնավոր գործընկերությունների զարգացման վրա։
Նույն օրը դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելեց Բելգրադի Գրքի միջազգային տոնավաճառը և Սերբիայում կայանալիք EXPO 2027 համաշխարհային ցուցահանդեսի մշտական ցուցասրահը, որտեղ ծանոթացավ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին։
Հոկտեմբերի 31-ին դեսպան Հովակիմյանը ներկա գտնվեց Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարարության կողմից համակազմակերպված «Եվրոպական ինտեգրման կարևորությունը անվտանգության, կրթության, նորարարության և էկոլոգիայի համար» խորագրով համաժողովին, որին բացման խոսքով հանդես եկան Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչը և Վոյևվոդինայի նահանգային կառավարության փոխվարչապետ Սանդրա Բոժիչը։
Դեսպան Հովակիմյանն այցելեց Էյր Սերբիա ավիաընկերության գրասենյակ, որտեղ հանդիպում ունեցավ ընկերության գործադիր տնօրեն Յիրժի Մարեկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղիները։
Նույն օրը դեսպան Հովակիմյանը հարցազրույց տվեց Euronews Serbia հեռուստաընկերության Diplomata հաղորդաշարին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: