• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Սեպտեմբերի 27-ին Խորվաթիայի ծովափնյա Բիոգրադ նա Մորու հանգստավայրում նշվեց Հայաստանի Հանրապետութւան Անկախության 34-ամյակը

27 սեպտեմբերի, 2025
Սեպտեմբերի 27-ին Խորվաթիայի ծովափնյա Բիոգրադ նա Մորու հանգստավայրում նշվեց Հայաստանի Հանրապետութւան Անկախության 34-ամյակը: Միջոցառումը կազմակերպել էին Բիոգրադ նա Մորուի քաղաքապետարանը, Խորվաթիայում ՀՀ դեսպանությունը և Հայ-խորվաթական միությունը: Բացման ելույթներով հանդես եկան Բիոգրադ նա Մորուի քաղաքապետ Իվան Կնեզը և Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, որոնք հարգանքի տուրք մատուցեցին հայազգի ճարտարապետ, գործարար, բարերար Վահան Մելիք Կարագանյանի (1889-1977) հիշատակին:
Ըստ հասանելի տեղեկությունների, Վահան Մելիք Կարագանյանը տեղափոխվեց Հարավսլավիա 1920-աններին, հիմնելով շինարարական կազմակերպություն, որն իրականացրեց Բիոգրադ նա Մորու քաղաքի հիվանդանոցի շինարարությունը: Կարագանյանը որոշում է բնակվել քաղաքում և զբաղվել նրա վերակառուցմամբ, երազելով այն դարձնել ,,հարավսլավական Նիցցա,,: Այդ նպատակով նա սկսում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, կառուցում քաղաքի ամենահեղինակավոր ՙՙԻլիրիա,, հյուրանոցը, իրականացնում շրջապատի ամբողջական էլեկտրիֆիկացում և այլն:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1945թ. Հարավսլավիայի կոմունիստական իշխանությունները ձեռբակալեցին Կարագանյանին և բռնագրավվեցին նրա ողջ ունեցվածքը, դատապարտելով նրան 10 տարվա ազատազրկման և ուղղիչ աշխատանքների: Ազատվելով ճամբարից, նա տեղափոխվեց Բելգրադ, որտեղ վախճանվեց 1977թ.:
Սակայն Վահան Մելիք Կարագանյանի մասին հիշատակը այնքան վառ էր պահպանվում քաղաքում, որ 2024թ. սեպտեմբերի 21-ին քաղաքի կենտրոնում տեղադրվեց նրա արձանը, և որոշվեց, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա նշումը կդառնա ավանդական:
Բիոգրադ նա Մորուի քաղաքային պատկերասրահում բացվեց Խորվաթիայում բնակվող հայ տաղանդավոր արվեստագետ, Հայ-խորվաթական միության նախագահ Ալինա Գիշյանի խեցեգործության ցուցահանդեսը: Այնուհետև խորվաթ դաշնակահարուհի Էվա Կիրխմայեր-Բիլիչը և հայ դաշնակահարուհի Լիլիթ Մարտիրոսյանի նվագակցությամբ, սոպրանո Անտոնիա Ժարկովիչը կատարեց հայ, խորվաթ և միջազգային հայտնի կոմպոզիտորների գործերը: Միջոցառման ավարտին ցուցադրվեց Հայաստանի մասին կինոնկար:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: