• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Աշխատանքային այցով Բելգրադում գտնվող ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Սերբիայի ԱԳՆ փոխնախարար Տամարա Ռաստովաց Սիամաշվիլին

14 հուլիսի, 2025

Հուլիսի 14-ին աշխատանքային այցով Բելգրադում գտնվող ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Սերբիայի ԱԳՆ փոխնախարար Տամարա Ռաստովաց Սիամաշվիլին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան–Սերբիա երկկողմ հարաբերությունների ներկայիս փուլին։ Շեշտադրվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։ Տարածաշրջանային վերջին զարգացումներին անդրադառնալով՝ դեսպանը ներկայացրեց խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրած քայլերն ու նախաձեռնությունները՝ հատկապես ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ կնքման կարևորությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության հիմք։

ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական արարողակարգի ծառայության պետ Բրանկո Ռադովանովիչի հետ։

Նույն օրը, քաղաքապետ Բոբան Ջուրովիչի հրավերով, դեսպանը մասնակցեց Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: