• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Լյուբլյանայում հանդիպումներ ունեցավ Սլովենիայի Արտաքին և Եվրոպական գործերի նախարարությունում

14 հունվարի, 2025

Հունվարի 14-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Լյուբլյանայում հանդիպումներ ունեցավ Սլովենիայի Արտաքին և Եվրոպական գործերի նախարարության Բազմակողմ հարաբերությունների, տնտեսական դիվանագիտության և զարգացման համագործակցության պետական քարտուղար Մելիտա Գաբրիչի, Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Բարբարա Ժվոկելյի, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Անդրեա Պուրկարտ Մարտինեզի, Սլովենիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դեյան Պրեմիկի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա ակտիվացման և ընդլայնման, բարձրաստիճան այցերի կազմակերպման հեռանկարները, Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող զարգացումները, միջազգային հարթակներում համագործակցությունը։

Դեսպան Հովակիմյանը ներկայացրեց Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին` ՀՀ դեսպանը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից տրված դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ փոխգործակցության խորացման տեմպերին և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին:

Հունվարի 15-ին դեսպան Հովակիմյանին ընդունեցին CosiLab ընկերություն գործադիր տնօրեն Մարկ Պլեշկոն և «Եվրոպական հեռանկարների կենտրոն» կազմակերպության գործադիր տնօրեն Նինա Չեպոնը, որոնց հետ քննարկվեցին ՀՀ հետ համագործակցության հնարավորությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: