• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպումներ ունեցավ Բելգրադում

18 դեկտեմբերի, 2024

Դեկտեմբերի 18-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադում հանդիպումներ ունեցավ Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դուշան Կոզարևի, ԵՄ հարցերով նախարարի տեղակալ Միլոշ Տոդորովիչի, ինչպես նաև Սերբիայի կառավարության՝ Հանրային և մշակութային դիվանագիտության գրասենյակի ղեկավար Արնո Գույոնի հետ։

Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանց զարգացման հեռանկարներին։ Դեսպան Հովակիմյանը ներկայացրեց Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը և ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Եվրոպական Միության հարցերով նախարարի տեղակալի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ Եվրոպական Միությանն ինտեգրման հարցերով խորհրդակցություններ անցկացնել:

Նույն օրը դեսպանը հանդիպում ունեցավ նաև Սերբիայի Ազգային ժողովի Սերբիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ալեքսանդր Չոտրիչի և խմբի անդամների հետ։ Կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված քայլերը և փոխգործակցության նոր հնարավորությունները։

Դեսպանն այցելեց նաև Եվրոպական Ուսումնասիրությունների Ինստիտուտ (Institut za evropske studije – IES), որտեղ հանդիպեց տնօրեն Սլոբոդան Զեչևիչի հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: